Հրաժարականի պես մի բան

Dec 19, 2011 19:10

  «Եթե ծառի ճյուղին չփլախ արուներ են էգերի փոխարեն, ուրեմն` թարս ա», - ամեն անգամ հաց ուտելուց առաջ ասում էր օղորմածիկ տատս, որը մեռնելուց առաջ ասեց` թարս ա, ու էլ չխոսաց: Հիշեցի էս պատմությունը, որովհետև նայում եմ տկլոր տղամարդկանց, որոնք տուտուզները կքել են ծիրանի ծառի ճյուղերին ու բամբ ձայնով ծլվլում են:

Ծլվլոցի ձայնը ականջիս մեջ շվշվացնելով` շտապում եմ միտինգի` նախագահականի դիմաց պահանջում են նախագահի վերադարձը: Ծլվլոցի ձայնը ակնթարթում վերացավ, երբ տեսա նախագահականի դիմաց նախագահը « ես լեգիտիմ չեմ » ցուցապաստառը ձեռքը ժողովրդի դիմաց կանգնած գոռում ա` ամոթ, ամոթ, ժողովուրդն էլ նախագահին նախագահականի ճաղերից ներս ա կանչում ու տեսնելով, որ չեն կարողանում ներս մտցնել, դիմում են բռնության: Բայց խորամանկ ու ճարպիկ նախագահը հասնցնում ա թագուհի մտնել ու չորս կողմ ա ճողոպրում ա` սրիկաներ գոռալով:

Հիասթափված ժողովուրդը ցրվում ա, նրանց մեջ` Վարդգես Գասպարին` կանգնած քայլում ա, այ քեզ զարմանք, որ մի մարդու միշտ թրաշով ես տեսնում, հետո` առանց թրաշի, ոնց որ ուրիշ մարդ լինի, նույնն էլ էս մարդուն կանգնած տեսնելն ա. ոնց որ ուրիշ մարդ լինի:

Զարմանքս ցրվում ա, երբ ականջներիս նորից ծլվլոցի ձայնն ա գալիս ու ազդրս ինչ-որ բան ա շոյում: Ձեռքս տանում եմ գրպանս, տեսնեմ էդ ինչ ա, գրպանիս մեջից հանում եմ էդ բանը, տեսնեմ հեռախոսս ա: Զանգում ա, ծլվլոցը ե՞րբ դրեցի զանգ: Հրանտ Տեր-Աբրահամյանն ա: Ասում եմ` մեկնաբանի, ասում ա` ինքնասպանություն ա տեղի ունեցել: Էդ, որ ասում ա, կողքով մի հարյուր հոգի ցուցապաստառներով անցնում ա, ցուցապաստառին բութը վերև տնկած նկարով: Նորից եմ ասում` մեկնաբանի, ասում ա` Եռաբլուրում:

Ավտոբուս եմ նստում, նենցը, որ նստելու տեղ լինի, որը գալիս ա դատարկ ա, չեմ կողմնորոշվում, որը նստեմ: Կողքիս կանգնած մարդուց` քաղաքապետից, հարցնում եմ, որը նստեմ: Ասում ա` ես հրաժարական եմ տալիս, ոչնչով չեմ կարող օգնել: Մտածում եմ վազեմ քաղաքապետարան ասեմ, որ դեպք ա տեղի ունեցել, արագ նոր քաղաքապետ ընտրեն: Քայլ եմ գցում, որ գնամ, մեկ էլ ամբողջ քաղաքպետարանը իրա շենքով, ավագանիով, տրանսվիստիտներով քայլում են դեպի ինձ: Քաղաքապետարանի շենքը կռանում ա, ականջիս ասում ա, որը ուզում ես նստի:

Որը ուզում եմ, նստում եմ: Ավտոբուսի մեջ մի պառավ ջահել տղու ա ուզում բռնաբարի: Ջահել տղան սկզբում դիմադրում ա, բայց հետո իրան էլ  ա սկսում դուր գալ, ու ճմռթված ու հարթ բերանները մոտենում են, էրկու հակադարձ սերունդ համբուրվում են: Սերը տարիք չի հարցնում, նույնիսկ էն դեպքում, երբ հետաքրքրությունը շատ մեծ ա:

Ավտոբուս են մտնում տղա ու աղջիկ, աղջիկը տղայի կոկորդից բռնած: Տղան նստում ա, աղջիկը կռանում, տղայի կրծքերն ա նայում ու հարցնում ա. «Չե՞ս ուզում խոսաս հետս»: Տղան գլուխը թեքում ա պատուհանի կողմ ու չի պատասխանում: Աղջիկը հարցնում ա. «Նեղացե՞լ ես»: Տղան գլխով ջարդում ա պատուհանը ու գլուխը հանում ավտոբուսից: Աղջիկը հարցնում ա. «Նեղացե՞լ ես, որ քեզ հետևում եմ»: Ու չեմ իմանում էդ հարցից հետո տղան ինչ կաներ, որովհետև աղջիկը կոկորդը պոկում ա տղայի ու նորից հարցնում. «Ինչու՞ չես խոսում հետս» ու սկսում ա կոկորդով խփել տղային, տղան արյունլվա ընկնում ա գետնին: Կանգառում ավտոբուս են լցվում ցուցարարները, ծափ են տալիս աղջկան ու իջնում: Աղջիկը ինքն իրա կոկորդը պոկում ա, մոտենում ա վարորդին, կոկորդները տալիս ա, ասում ա. «էս էրկու հատ ստացեք, մեկն արդեն իջել ա»: Ես էլ եմ իջնում, որովհետև հասել եմ եռաբլուր: Տատիկն ու տղան էլ, շան դիրքով սեքս անելով, իջնում են: Նստում եմ տատիկի մեջքին ու մտնում ենք Եռաբլուր: Մի շիրիմի մոտ տեսնում եմ մարդիկ են հավաքված ու քահ-քահ ծիծաղում են: Մոտենում եմ: Սպարապետի շիրիմն ա, շիրիմի վրա Սուրենյանցը` պարանը օդից գցել կախվել ա: Գոռում եմ. «Հրա՛նտ»: Ձեն չկա: Գոռում եմ. «Ուստա՛»: Ձեն չկա: Գոռում եմ. «Մա՛հ, Իշխանյաններին»: Ու Հրանտն ասում ա. «Ինձ էիր կանչո՞ւմ»: Ասում եմ. «Էս նախարարը չի, էս քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ա»: Ասում ա. «Հա, բայց նախարարի վրա ա գործել»: Տեսնում ա, որ հիասթափվում եմ, ասում ա. «Մի տխրի, հեսա ամեն ինչ: Էս էլ վատ դեպք չի»: Հեռախոսս նորից ծլվլում ա ու ես նորից լսում եմ Հրանտի ձայնը. «Ինքնասպանություն ա էղել, արի Ղարաբաղ»: Վազում եմ Ղարաբաղ, Եռաբլուրից շատ հեռու չի, մի էրկու կիլոմետր շիրիմ դեպի արևելք: Զոհվածների դիակների տակով կլուխկոնծի տալով` հասնում եմ Ինքնասպանի ֆոկուսից ընկած դիակին: Հանդիպում եմ բազմաթիվ ծանոթ կղերափոխականների, որոնց աչքերից ծով ա թափվում: «Հրա՞նտ, էս ինչո՞ւ են լացում»: Հրանտը չի պատասխանում, ինքը տապալվել ա գետնին ինքնակառավարումը կորցրել, շուռումուռ ա գալիս գետնին ու զռում: թափված արցունքը ֆոկուսի ա բերում դիակին: ՊՆ նախարարն ա, ինքն իրա արցունքների մեջ խեղդվել ա, խեղճ մարդ, գոնե թույն խմեիր: Իմ ու դիակի կողքը մի ճաղատ մարդ ա նենգ ժպիտով կանգնած ու ասում ա. «Ախ, Սեյրան, Սեյրան, ես քեզ ասում էի չէ՞ հրաժարական տուր»: Ես զգում եմ, որ էդ մարդու դեմքը ծանոթ ա, բայց իրանը նենց պաշտոն էր, որ շուտ ես մոռանում դեմքը: Դիակի վրայից սկսում ա գարշահոտ գալ: Սիրտս սկսում ա խառնել, մատս մտցնում եմ բերանս ու հետ եմ տալիս ամբողջ ծառայությունս: Հրաժարվում եմ ծառայությունից ու որոշում եմ ամուսնանալ:

Սավառանում եմ օդում, շորերս պոկվում ընկնում են, ծլվլալով փորձում եմ աղջիկներին գերել: Ներքևում տեսնում եմ աղջիկներ, որոնք գոռում են` հայ տղա ո՞ւր ես: Նրանց մոտենում են գորիսեցիները, ապտակում ու ներողություն խնդրում: Չեմ զսպում ինձ, ընտրում եմ մեջներից նրան ում անունը այստեղ չի նշվում, հարմարվում քթին ու ամուսնանում հետը, թե՞ ինքն ա ինձ հետ ամուսնանում: Ես ու ինքը գալիս ենք մեր բակ, որտեղ բոլոր ծլվլացող մերկ տղամարդիկ մեզ աչք են դնում ու խանդից մեռնում: Մենք ուտում ենք նրանց միսը ու պարում: Ինքը նայում ա ինձ` Վո~ւյ, վո'ւյ, վո'ւյ, մեկ ա դու ուրիշից ես հայացքով: 

պատմվածք

Previous post Next post
Up