Jan 18, 2011 01:34
Թևերս հանել եմ օդ, դեմքիս ժպիտը լայնացրել, ձեռքերս դանդաղ թափահարում եմ, ոտքերս ձեռքերիս հետ ներդաշնակ շարժվում են, ոնց որ թռնում եմ: Դիմացի բլրի վրա Զենիթկան ա դիրքավորված, տղերքը հաստատ ժարիտ են անում, թռնեմ հասնեմ զենիթկա, մտնեմ պուշկի մեջ թող կրակեն թռնեմ, սենց երկար չեմ թռնի: Հետևս թուրքի գերեզմանն ա:
«Կակռազ թեմա ա, ստեղ էլ անենք», - վայ Մոշ Մոշ, դե թեմա ա, բացվի, քարացել աչքերդ չռել ես վրես, զարմացել ես, ոնց որ առաջին անգամ թռնող մարդ տեսնես, քյավառին չես հիշո՞ւմ, սաղ օրը թռնում էր: Հենա նայի մեռած գնդապետի շիրիմա, կարևոր չի թուրք ա, թե թուրք չի, գնա բացվի, մեկ ա մեռած գնդապետ ա, կուբախտ չես էթա: Ապրեն Սիսիանցիք, որ քաքում են, թե չէ զորավարժությանը, առանց զորավարժության էինք մնալու:
- Արա տղերք զարթնեք, տեսեք ի՞նչ եմ բերել:
- Արա քո բերածը ի՞նչ պիտի լինի թո քնենք:
Էս հետ ես տալի՞ս, լավ չե՞ս, հետ տուր հետ տուր, հըլը տուր տեսնեմ էդ ի՞նչ ես բերել, որ հետ ես տալիս: Բերեք սամավառը, կատելոկի կռիշկա տվեք: Տղերք մատներս կպնում են իրար, ուրեմն լավը կլինի:
Մոշ արժանի մարդ վեկալ ձեր մարտկոցից, տեղ ենք գնում: Խչոն արժանի ա, ճիշտ մարդ ես վերցրել: Բիջ, չես գալի՞ս: Չտեսար Սիսիանցի Նաիրի վիճակը, լավն ա հաստատ: Դու գիտես, մենք հելանք: Էդո դու արի, քեզնից պրծում չկա:
- Թուրքի գերեզման, քելեք ստե էլ ուռենք, կակռազ թեմա ա:
Հա հա հա, չէ' ստեղից էրևում ենք, մի քիչ էլ ներքև իջեք: Ֆռա ֆռա, հերիք ա Էդո արա, կմեռնես:
Հովոն է՞ն վախտե՞լ էր սե՞նց խոսո՞ւմ:
Մոս այա, խյի ես այթցուքկայեյ ազյիզ:
Հա', էն վախտել էր սենց խոսում:
Չյե Մոս տոշնյիյա ազյիզ, պյոստո լյեզյուս փաթթա ընգյել: Խչ Մոսյին լյավ կնայեյս:
Հո՞վ, էս ո՞ւր ես ինձ բերել:
Ազյիզ ձյեր մալտկոցնյ ա, ես ընդեղյեմ, հելյու չյեմ: Խչ Մոսյին լյավ կնայեյս:
Հա: Հա, Մոշ արի քեզ պիտի լավ նայեմ:
Հով մի թող ինձ ստեղ:
Ազյիզ այ ընդյեղ եմ բան պետք լյինի կյանչի:
Էդքան հեռո՞ւ:
Հեյու չյի ազյիզ, յերեսյուն քայլ ա:
Քինացել էի քաքելու, շլվարս իջացնում եմ ու տենամ ի՞նչ:
Նյայրյի դյու շյուտ-շյուտ գնյա քաքյելու:
Տո լավ է, ի՞նչ մի ձև եք բռնել:
Այա Բյիջ մյի լյոմկի ասյում եմ:
Սրա գտածը ի՞նչ պտի լինի:
Ըխք արա, էսի, որ հավայի չի լոմկում, թքեմ սրա էրեսին, ասա հըլը դու քաշի տենանք կդիմանա՞ս: Ինձյ թյուղթ ու գրյիչ տվյեք: Ես ավելի լավ ա գրեմ: Էս ինչ լավ ա սենց վիճակում գրելը:
Արա հո դու վատ չե՞ս, խի՞ ես բաժանել աֆիցեռներին:
Հա, դե մենակ Մանուկյանին եմ տվել:
Գոնե ուրիշ աֆիցեռի տայիր, էդ սինյոր պոմիդորին խի՞ ես տվել:
Լավ հըլը տվեք ես էլ փորձեմ:
Ես գիտեի, որ դու չես դիմանա:
Բջի վրա հալ չկա, կաշեեմում պառկած խդնում ա: Սկզբում չէր հավատում, որ լավն ա:
Մանուկյան, արի լավ բան տամ:
Աֆիցեռներին էլ տվեցի մի քիչ, նայի մի քիչ հետո ի՞նչ ա կատարվելու:
Խփնվա՞ր Բիջ, փոխանակ մենք քաշենք դրանց ես տվե՞լ:
Հա դե մենակ Մանուկյանին եմ տվել:
բոզի տղա գտար տալու դու էլ: Պալկային տայիր, գոնե պալիտ չէինք լինի:
Մոշ դզվա՞ր:
Հա, լավ եմ հիմա:
Վաղը գալու եմ ձեր մարտկոց աֆիցեռների վրա լռվեմ, հետո Նարեկը էնքան ա բողոքելու իրա դժբախտ ծառայությունից կայֆս լոմկի, վերջում քնելու եմ էն բարակ շպալի վրա, դու էլ կրակի մեջ ցախ ես լցնելու, որ չմրսեմ, ազիզ: Ուվալնյատ լինենք, սաղին պատմելու ենք ազատագրված տարածքների քոլի մասին, ազատագրված քոլի մասին:
Գուգոն մտավ պալատկա տեսավ, որ լցնում ենք: Էն ենթասպա Գուգոն: Չէ', շան տեղ չդրինք, ասեց` տվեք ստե, ասինք` լցնենք կտանք, թողեց գնաց: Էս անգամ քիչ էր, բայց որ մի զինվորը քչով չի բավարավում, հահահա:
Տղեք հըլը դուրս էկեք, նայեք, հրամանատարական կետը օդ ա հելել, աֆիցեռները օդում են, էլ չկա ձգողականության ուժ:
Պատմվածք