Աշխարհի վերջը

Oct 08, 2010 01:02



Տունը բացօթյա ա, կռիշ չկա, պատեր չկան, մենակ դուռը կա, դուռն էլ 50 սանտիմետրանոց ա, մենակ մարդկանց ոտքերն ա փակում:

- Առավոտ մտա հավաբուն տեսնեմ հավերի տեղը աղջկերք են: Սկզբում չհավատացի, հետո հավատացի: Մենակ մի բան ա հանելուկ մնում` աքլորները խի՞ էին աղջկերք:

Ամեն անգամ Միշիկը առավոտ գիշերով գնում ա Գրիշիկենց տուն, էս Գրիշը չի ֆայմում մի հատ կոֆե առաջարկի:

- Գրիշ մի հատ կոֆե տուր:

- Հեսա տամ, տամ:

Ամեն անգամ Միշիկը հենց կոֆե ա ուզում, Գրիշիկը նենց ա ասում «հեսա տամ, տամ», որ ներքուստ հրաժարվում ես կոֆեից, բայց ուզել ես, պիտի խմես:

- Ձեռքերը ծալած, դնչները կախ գցած, քամակները հետ ընկած` «պուա պուա» ասելով ֆռֆռում էին: Սկզբում մտածեցի քաշվա ես, էլ ձու չեն տա, մնում ա մոռթեմ միսը ծախեմ: Էն էլ լավ էր, մեկը էդ ընթացքում մի հատ ձու հանեց տակից: Ես էլ ասում եմ` ինչ տարբերություն հավն ա ձու ածում, թե աղջիկը, թո մնան:

- Հա էլի, - կոֆեն շպրտում ա Միշիկի դեմը ու նստում:

- Մերսի: Մենակ կնիկս էկավ տեսավ: Ասում ա, սրանց ստեղ էլ չտեսնեմ: Ասում եմ այ կնիկ, քո մտածածը չի էլի, սրանք հավ են:

- Հա էլի, - ձեռը դունչի տակ դրած մի կերպ բռնում ա Միշիկի բառերը:

- Դու ասա, քո մոտ ի՞նչ կա:

Միշտ, երբ Միշիկը Գրիշիկին հարցնում ա քո մոտ ինչ կա, Գրիշիկը զարթնում ա: Ձեռքը դնչի տակից հանում ա ու ասում ա.

- Վատ երազ տեսա: Տուն օձեր էին մտել: Զարթնեցի օձերը արդեն վրաս էին հելել:

- Չէ հա՞:

- Հա, բա: Զանգեցի տեղեկատու: Ասում ա. «Աննան լսում ա»: Լավ էլ հաճելի ձեն ուներ:

- Ինչ ա ասում, է:

- Հա, հա: Ասեցի` մի հատ օձ բռնողի համար տա: Ասեց հիմա չունեմ, հեսա կզանգի տեղեկատու կհարցնի, կզանգի ինձ կասի: Ասեցի` էղավ, մեկ էլ եթե հնարավոր ա էսօր հանդիպենք: Ասեց` հիմա չգիտի, հեսա կզանգի կասի:

- Հահ:

- Հահ: Դե նստած ես էլ օձերն էլ սպասում էինք: Մեկ էլ զանգեց: Վերցրեցի, ասեց էսօր չի կարա հանդիպի, թող մնա վաղը: Ասի` լավ, բա օձերը: Ասեց` էրկու լուր կա դրանից` մի հատ լավ, մի հատ վատ: Ասում ա` լավն էն ա, որ ճարել ա օձ բռնող: Մեկ էլ հարցնում ա` ձեր տունը քանի քառակուսի մետր ա: Ասում եմ` 60: Ասում ա` վատն էլ էդ ա, էդ օձ բռնողը մենակ 30-ի վրա ա կարողանում բռնի:

- Բա վերջը ի՞նչ արեցիր:

- Դե ասեցի` վաղը կտեսնվենք, Աննա ջան, ու ատբոյ տվեցի:

- Չէ, օձերին ի՞նչ արեցիր:

- Ասեցի գնացեք, օձ բռնողը չի կարա գա, թողեցին գնացին: Մի քիչ տխրեցին: Բայց ես ի՞նչ անեմ, ինձնից ինչ կախված էր արեցի: Հենա էն մեկն էլ հույսը չի կտրում, մինչև հիմա մնացել ա:

Օձը իրա անունը լսում ա, գլուխը բարձրացնում ա, հառաչում ա, էլի իջացնում ա, դնում ա իրա ոտքերի արանքը:

- Խեղճ օձ, - ասում ա Միշիկը ու շոյում շան գլուխը:

Ըտեղ դուռը ես եմ տուկ-տուկ տալիս: Գրիշիկը բացում ա:

- Բարև Գրիշ, -բարևում եմ ու բոքսում բերնին,- ո՞նց ես:

- Լավ, դո՞ւ, - արյունը կուլ` տալով խոսում ա:

- Ես էլ եմ լավ մերսի: Գիշերը ոչխարիս են գողացել:

- Ո՞նց գողացել են, - սենյակի կողմից գոռում ա Միշիկը:

Կուրտկաս հանում գցում եմ գետնին: Շարֆս թողնում եմ վզիս, որովհետև տենց սիրուն եմ:

- Հա, հա փախել ա: Բարև Միշ ջան, - Ձեռքս պարզում եմ, որ բարևեմ, թքում ա դեմքիս:

- Բարև Հուշ ջան, ո՞նց ես:

- Լավ եմ, - թուքը երեսիցս մաքրում եմ, - դու էլ ես լա՞վ:

- Լավ եմ, - ասում ա Միշը:

- Լավ եմ, - ասում ա Գրիշը:

Օձն էլի գլուխը բարձրացնում ա, հառաչում ա ու տենց մնում ա:

Ոչ մեկս չի խոսում: Ես ծխում եմ: Մտածում եմ տեսնես ո՞ւր գնացած կլինի ոչխարս: Միշը մտածում ա, ոնց կնոջը հետ համաձայնության գա ու կոֆեն ա խմում ա, բայց մեջը էլ չկա: Գրիշն էլ արյունն ա մաքրում, էլ օձի մասին չի մտածում: Օձը աղերսող աչքերով նայում ա Գրիշին ու թողնում գնում ա:

- Խեղճ օձ, - ասում եմ ու հանգցնում սիգարետս, մի հատ էլ կում եմ անում Միշի կոֆեից, - Միշ կոֆեդ պրծել ա:

- Դե ես հըլը կխմեմ- ասում ա Գրիշը:

- Հա', տենց, առավոտը զարթնում եմ, տեսնեմ ոչխարս կողքս չի:

Դուռը չանգռում են, Գրիշը սրբիչը քթին գնում ա դուռը բացի: Բացում ա, ոչխարս ա:

- Վաղը աշխարհի վերջն ա, - ոչխարս ա, ասում ա ու գնում ա:

- Էղավ շնորհակալություն, - սենյակից գոռում եմ, - Մտածում եմ փախցրել են, ինքը ինձնից հեռու չէր գնա, ամեն օր ոտերը ջարդում էի:

- Դե ոչխար ա էլի, կորել կորել ա, - հետ գալով ասում ա Գրիշիկը, սրբիչը գցում ա զիբիլի մեջ, զիբիլն էլ թափում ա լվացարանի մեջ, սկսում ա լվանալ, - ոչխարին սիրել ա պետք, որ սոված չմնաս:

- Խելացի խոսքեր են Գրիշ, - ասում ա Միշիկը, - մի հատ էլ կոֆե:

- Ոչխարը մենակ միս չի տալիս, բուրդ էլ ա տալիս, - ասում եմ, որ հետ չմնամ:

- Ճիշտ ես նկատել Հուշիկ ջան, - ասում ա Միշիկը, - մի հատ էլ կոֆե:

- Բայց ոչխարի միսը ավելի համով ա, քան բուրդը, - ասում ա Գրիշիկը` արդեն զիբիլը քամելով:

- Սրան ի՞նչ կասես Հուշիկ ջան, - հարցնում ա Միշիկը` օպերային երգելով:

- Եթե բուսակեր ես, բուրդը ավելի համով ա, - ասում եմ` նույն ձև երգելով:

- Հը՞ն Գրիշ, ոնց որ ճիշտ ա ասում, - ասում ա Միշիկը` խոսելով:

Գրիշը չի պատասխանում: Զիբիլը տանում կախում ա պարանից, սրբիչը գցում դռան դիմաց, ոտքերը մաքրելու համար: Հետ ա գալիս, նստում ա աթոռին, խորը հոգոց ա հանում ու ասում ա.

- Բոլորս կատարյալ ենք, անկատարյալ մարդ չկա:

Դադար: Դադարի ժամանակ տուն են գալիս օձերը, ոչխարս, հավաբնի աղջիկները: Բոլորս նայում ենք Գրիշին ու գլուխը վերև ներքև անելով` հաստատում Գրիշի ասածը: Օձերը, աղջիկները, ոչխարս նորից հետ են գնում:

- Նույնիսկ Քրիստոսն էր կատարյալ, - ասում ա Միշը:

- Միայն աստված կատարյալ չի, - ասում ա Գրիշը:

Գլուխներս կախում ենք, աչքներս փակում ենք: Օրը փոխվում ա: Գլուխներս բարձրացնում ենք, աչքներս բացում ենք: Բոլորիս մազերը գզգզված ա, բոլորիս բերանից զզվելի հոտ ա գալիս:

- Բարև Հուշ, լավ քնեցի՞ր, - ասում ա Միշը:

Թքում եմ դեմքին: Ձեռքերս ձգում ու ասում.

- Հա', մերսի դո՞ւ:

- Ես էլ, մերսի, - Թուքը դեմքից մաքրելով ասում ա Միշը:

- Դո՞ւ ոնց քնեցիր Գրիշ, - հարցնում եմ Գրիշին:

Խփում ա ծնոտիս: Ծնոտս ջարդվում ա:

- Լավ եմ քնել, մերսի, - պատասխանում ա ու գնում ա զիբիլ-լվացքը հավաքելու: Հավաքածից մի փալաս ա վերցնում գցում ա հագը, - Ես դուրս եմ գալիս:

- Ո՞ւր ես գնում, - հարցնում ա Միշիկը:

- Աննայի հետ հանդիպման:

- Աննան ո՞վ ա, - հարցնում ա Միշիկը:

- Էն տեղեկատուի աղջիկը, - ասում եմ ես:

- Դո՞ւ որտեղից գիտես, - հարցնում ա Գրիշիկը:

- Դո՞ւ որտեղից գիտես, - հարցնում ա Միշիկը:

- Տեքստի սկզբում գրած ա, - ասում եմ:

Դադար: Դադարի ընթացքում գալիս են օձերը, աղջիկները, ոչխարս ու Աննան:

- Ի՞նչ տեքստ, - հարցնում են բոլորով:

- Տեքստ, - ասում եմ ես:

- Հաաա, - ասում են բոլորով:

Աննան մտնում ա Գրիշի ջեբը:

- Գնացի՞նք Գրիշ, - ասում ա Աննան:

- Չէ', սպասեք, ոչխարս ասելու բան ունի, - ասում եմ:

Սպասում են: Ոչխարս բարձրանում ա սեղանին: Բոլորը ուշադիր իրան են նայում:

- Էսօր աշխարհի վերջն ա, - ասում ա ոչխարս:

- Հաաաա, - ասում են բոլորով:

Գրիշը ձեռքը մտցնում ա Աննայի շալվարի մեջ:

- Գնացի՞նք, - հարցնում ա Գրիշը:

- Չէ', սպասի Միշիկն էլ ասելու բան ունի, - ասում ա Աննան:

Ոչխարս, օձերը արդեն գնացած են լինում:

Միշը ընկնում ա Գրիշի ծնկները.

- Միշ մի գնա Աննայի հետ, իրան մենակ քո շալվարի աջ կողմի գրպանն ա հետաքրքրում, թող ես գնամ իրա հետ, իմ շալվարը առանց գրպաններ ա:

- Հա ճիշտ ես ասում, - ասում Գրիշը, - թեքվում ա դեպի Աննան, - գնացի՞նք:

- Գնացինք, շատ լավ ընկերներ ունես, - ասում ա Աննան:

Գրիշն ու Աննան հետ դարձ են անում, ձեռքերը նույն տեղում են: Ոտքերը զինվորականների նման բարձրացնում են: Էդ պահին հավաբնի աղջկերքը գոռում են.

- Չէ~, սպասեք, մենք էլ ասելու բան ունենք:

Գրիշն ու Աննան ոտքերը բարձրացրած քարանում են: Աղջիկները շարունակում են:

- Աննա մի գնա Գրիշի հետ, նա քեզ սիրում ա, նրան միայն քո տրուսիկն ա հետաքրքրում, թո'ղ մենք գնանք, մենք հավ ենք:

Էդ պահին Միշի կնիկն ա գալիս: Ու չռփում ա Միշին:

- Ասում ես ոչ մի բան չես անո՞ւմ էս լրբերի հետ: Ինչի՞ բա չես անում: Հը՞ Միշիկ տղա, կթողնեմ կգնամ մոտիցդ, եթե ոչ մի բան չես արել հետները:

Աննան ու Գրիշը տան մեջ շարային քայլելով ման են գալիս:

Ոչխարս գալիս ա:

- Էկավ աշխարհի վերջը,- ասում ա ու գնում ա:

- Միշ, գիտե՞ս աշխարհի վերջը, երբ ա գալիս, - հարցնում եմ Միշին, որին դեռ ծեծում ա իրա կնիկը:

- Երբ փողե՞րն են վերջանում, - հանգիստ ասում ա Միշը:

- Չէ', երբ հայտարարում են, որ վաղը աշխարհի վերջն ա, վաղն էլ գալիս ա, - ասում եմ:

Ոչխարս էլի էկավ, ասում ա.

- Սկսվեց աշխարհի վերջը:

Տան դուռը ընկնում ա: Բոլորս սարսափած ընկած դռանն ենք նայում: Մի քանի վայրկյանից մենք էլ ենք ընկնում: Ոչխարս առաջինն ա բարձրանում:

- Պրծավ աշխարհի վերջը:

Բոլորս վեր ենք կենում:

- Բայց ցավոտ էր աշխարհի վերջը, - ասում եմ:

Ու բոլորը գնում են իրենց տուն:

Հաջորդ առավոտ զարթնում եմ: Մտնում եմ հավաբուն, տեսնում, որ հավերի տեղը աղջկերք են, սկզբում չեմ հավատում, հետո մտածում եմ. «բայց ի՞նչ կա չհավատալու»:

Նվիրում եմ Հայկին, որովհետև հավերի պահը դուրը էկել էր, դրա համար գրեցի ու Դավոյին, որովհետև օձերի երազը ինքն էր տեսել

Պատմվածք

Previous post Next post
Up