- Մի հատ փողոցը անցնեմ, կեսից հետ նայեմ, ինձ տենց նկարի, միշտ երազել եմ տենց նկար ունենամ:
Դոդոյի ուշքն ու միտքը Հայաստանից հետը նկարներ տանելն էր:
-Արա, մենք տենց էլ իրար հետ չնկարվեցինք:
- հա, դե կնկարվենք էլի, - ասում եմ:
կամ
- Հով ջան ինձ հայոց պատմության գրքեր կտաս էլի, որ գնամ ընդեղ կարդամ, կարոտս առնեմ:
Տենց էլ չտվեցի, ասեցի ինտերնետից կքաշես: Խեղճը սաղ օրը սովետում տպված պատմության գրքեր էր կարդում ու ինձ համոզում էր, որ եթե ռուսները չլինեին հայերը հիմա չէին լինի:
Դոդոյին 5 տարի ա չէի տեսել, չնայած 3 տարի առաջ էկել էր, էդ վախտ ծառայության մեջ էի, որ իմացա էկել ա, թափով ծանոթ-մանոթ խառնեցի, որ օտպուսկ գամ: Ծանոթս օտպուսկիս թուղթը նայեց ու ասում ա.
- էս դու 8 ամսվա ծառայող էլ չկա՞ս:
7 ամսվա ծառայող էի, 8 ամիս պիտի ծառայես, որ օտպուսկ հասնի:
էկա 10 օրով տեսա: Դոդոն բանակի հարցերով էր էկել, 3 տարի հետ գցեց: Էն ժամանակ ասում էի.
- Դավ ջան, կենացդ, 3 տարին դառնա մշտական:
Էն ժամանակ ուզում էի, որ սաղ ընգերներս բանակից ազատվեն: Էս անգամ Դոդոն էկել էր, որ մշտական ազատվի ծառայությունից: Հիմա ասում եմ.
-Դավ ջան, կենացդ, քո նմանները, որ ազատվում են բանակից, ձեր փոխարեն հիվանդներն են գնում ծառայության:
Մյուս ընգերս, որ նոր ա ուվալնյատ էղել ծառայությունից, ասում ա.
- Դայա՞ղ ես անում:
ու խնդում ենք:
համ ուրախ եմ, որ ազատվել ա բանակից, մյուս կողմից էլ խանդս գլուխ ա հանում, թե ինչի ես պիտի ծառայեմ, ընգերս չէ ու նացիոնալիզմս ա տեղի տալիս, ով կարա պիտի ծառայի: Բաշարում ես չես ծառայում, մեռնեմ սրտիդ:
Բայց Դոդոյի մեջ մի հատ շատ կարևոր բան կա, որ դուրս գալիս ա ինքը խոսք ա տվել, որ Հայաստանի նախագահ դառնա, ինձ վարչապետ ա նշանակելու:
5 տարի առաջ, ալկաշ Դավոն հարցնում ա Դոդոյին:
- Դավ, բա որ գնաս Ուկրաինա, ինչո՞վ ես զբաղվելու:
Դոդոն լրջացավ, սիգարետից մի մուխ քաշեց, պիվից մի կում խմեց, բաժակը դրեց.
- Ապեր: Սապոն եմ էփելու:
Ալկաշ Դավոն իրա կյանքում ամենաշատը էդ ժամանակ ծիծաղեց: Բայց Դոդոն ճիշտ էր ասում, սապոն պիտի էփի, սապոնի ցեխ ունեն Չերկասում: Աշխարհում ամենախնդալու բանը կարա ճիշտը լինի:
Դոդոյի հետ, որ խոսում էինք skype-ով մի քանի բան էր ասում, թե ոնց ա ուկրաինացի աղջկերքի հետ sex անում, նկարներն էր ուղարկում աղջկերքի, հետո ասում էր, թե ոնց ա մեզ կարոտել ու մնացած խոսակցությունը պիվի բակալ ուղարկելն էր.
- xmanq axpers:
Հետո էլ խնդրում էր, որ հայկական անեգդոտ պատմենք:
Մինչև skype-ով խոսելը, icq-ով էինք խոսում, axperutyun-ը icq-իս կոնտակտում Դոդոն ա ու էդ axperutyunic կոնտակտումս մի 6 հատ կա, էդ հըլը լավ ա, Դավոյի կոնտակտում մի 20 հատ ա: Դոդոն ամեն icq մտնելուց նոր account էր բացում, որովհետև հինի passwordը մոռանում էր: Ու որ էս անգամ Դոդոն էկավ Երևան, մտավ մեր տուն, հետը մի լիստ թուղթ էր բերել, մեջը լրիվ password-ներ էին գրած:
Դոդոյի հետ 6 տարի նույն դասարանում ենք սովորել: Սկզբում իրար թշնամիք էինք, մի օր դասի ժամանակ իրար կողք նստեցինք ցանցառացանք, ընգերացանք:
Դոդոյի տատին մեր պատմության դասատուն էր ու իրա անցած դասերից մենակ Սևրի պայմանագիրն եմ հիշում, հիշում եմ, որ 1988թ.-ի երկրաշարժը Գորբաչովն էր կազմակերպել ու մեկ էլ, որ մեր դասարանի Արթուրի վիզը ուզում էր քոռ դանակով կտռեր (կատակով):
- Ես հիշում, Գորբաչովը ժամին էր նայում, սպասում էր, երբ ա երկրաշարժը լինելու, - ասում էր ջղային ու նողկանքով:
- Արթուր ջան, ես քո վիզը քոռ դանակով եմ կտրելու, որ տանջվես, - ասում էր ժպտալով ու Արթուրի գլուխը շոյելով:
Սաղ դասարանը Դոդոյի տատիին տատի էր ասում: «Ո՞ւմ դասն ա ձեր մոտ», - դասղեկի հարցին ամբողջ դասարանը խոռով պատասխանում էր. «Տատիի»:
Ամեն դասարանում մի աղջիկ կա, որ դասարանի սաղ տղեքը սիրահարվում են իրան: Մեր դասարանի էդ աղջիկը մի անգամ Դոդոյին տեսնում ա ու սեր ա խոստովանում: Դոդոն էլ ասում ա.
- Էղավ: Տղերքին կարո՞ղ ա տեսել ես:
Էդ դեպքի համար մինչև հիմա Դոդոյին չեմ ներում:
Դոդոյի տռայոռդնի քուրն էլ էր մեր դասարանից: Քեֆերից մեկի ժամանակ մի հատ գոտի էր կապել, վրան գրած էր sexy: ես էլ ասեցի.
- what a sexy girl:
քուրը ժպտաց: Մեկ էլ վզիս վրա էրկու ձեռք զգացի ու ընկա գետնին: Դոդոն էր: Պատասխան էր ուզում, թե խի ասեցի, որ sexy ա: Գնացինք դուրս խոսալու: Էդ ժամանակ դասարանի տղերքը իմ կողմից էին: Վաբշե տենց էր դասարանում, տղեքը մեկ իմ կողմից էին լինում, մեկ Դոդոյի: Ֆուտբոլի ավագ ընտրելուց մեկ սաղով ինձ էին ընտրում, մեկ սաղով Դոդոյին: Նենց որ իմ ուզածով պրծավ խոսակցությունը:
Իսկ երբ սաղ դպրոցը դուրս էր էկել դեմս ու մի 20 հոգով դպրոցի երկրորդ հարկում ինձ տշում էին, էդ ժամանակ ոչ ոք իմ կողմից չէր, ձեռ չէր տալիս: Իսկ Դոդոն ջղային-ջղային մի էրկու խորհուրդ տվեց, խորհուրդ էլ չէր, հարց էր, հարցնում էր, որ գնամ տենամ դրանց ինչ պիտի ասեմ: Պատասխանս բավարարեց իրան ու խոժոռ հայացքով ասեց.
- Դե տենց կասես:
Հիմա էդ դեպքերը ուշ-ուշ ենք հիշում, հենց պետք ա լինում Դոդոյին լոմկել էդ ժամանակ, հենց Դոդոն պատմում ա, որ նոր էի գնացել իրանց դպրոց, 2-րդ դասարանում, որ ուսմասվարը մտավ ներս ինձ հարցրեց` աղջիկ ջան անունդ ի՞նչ ա, որովհետև երկար մազեր ունեի կամ որ համարս ուզեց սկսեցի լացել, ես էլ պատմում եմ Դոդոյի հիմարություններից:
Էս անգամ, որ Դոդոն էկել էր, սկզբում իրան լրջի մեջ էր պահում, կատակ չէր անում, չէր ցանցառանում, ուզում էր ցույց տա, որ մեծացել ա: Ասեցի.
-Դզվի հըլը, նենց ես քեզ պահում, ոնց որ բանակից ես էկել:
Կամաց-կամաց դզվեց: Բայց էլ փողոցում «աու» չէր գոռում: Մի անգամ Դոդ ասեցի, խփեց ուսիս, ասում ա.
- Դոդ չի, Դոդո ա:
- Դոդը խեր ա, - ասում եմ, - վաղը մյուս օր կարող ա Դոդի Դավոն դառնաս:
Ու Դոդոյին նորից հաջող ենք ասում: Կոլիկի վրա հալ չկա (մեր ընգերը, որ նոր ա ուվալնյատ էղել), մի կերպ կենաց ա ասում.
- Ապեր, ես ուզում եմ խմեմ մաքուր աղջկերքի կենացը: Էս էրկու տարվա մեջ շատ բան ա փոխվել, ազգը ավելի ա փչացել, բայց ես մաքուր աղջկերքի ցավը տանեմ, որ իրանք մաքուր աղջիկ են մնում ու գիտես, որ կարաս օջախ տանես:
Խմում ենք: հետո ես եմ կենաց ասում.
- Խմենք կեղտոտ աղջկերքի կենացը, որ մինչև ամուսնությունը իրանց հետ կարանք լինենք:
Դոդոյի կենացն էլ էինք խմում ու լիքը նկարվում էինք:
Մի քանի տարի առաջ, որ ընգերներին հրաժեշտ էինք տալիս, Ռուբեն Հախվերդյանի իմ ընկերները հեռանում են երգն էի լսում ու հուզվում էի: Արդեն էնքան գնացին-էկան, որ սովորական ա դառել:
skype-ով Դոդոյին ասում եմ.
- ազ լսի, վրովդ բան եմ գրել, ուզում եմ բլոգս գցեմ, տամ կարդա, թե համաձայն լինես կգցեմ:
Կարդաց պրծավ գրեց.
- Մի բան դուրս չի գալիս:
-ի՞նչը, - հարցնում եմ, - որ դո՞դ ես:
ասում ա` հա: Ու ավելացնում ա.
- Կյանքս, որ մտքովդ անցել ա ու իմ մասին էսքան գրել ես, որ դուրս էլ չգար չէի ասի` չէ:
Մեկ էլ ասում ա, որ շատ եմ իրան վարկաբեկում, բայց ինձ կարելի ա:
![](http://pics.livejournal.com/hovic/pic/0000c6pt/s320x240)