Նոր տարին ու ես

Apr 02, 2008 01:17

-Ու՞ր
-Ծխելու,-ասեցի եւ շարժվեցի դեպի դուրս, շարունակելով զգուշացրի-Էս ինչ ցուրտա, շոր հագիր չմրսես…

-Հա, սպասի ժակետս վերցնեմ գամ։

-Ապեր, բա էն օրն ինչի չեկար թղտերիդ ետեւից, ամեն ինչ տպել էի, պատրաստել…

-Հակ ջան կներես, չստացվեց, էդ օրն ինչ փորձանք ասես որ չեկավ գլխիս…

-Ի՞նչ էր եղել որ։

-Դե եսիմ, գործերով էլի… Բիլերը լցվել են գլխիս… էս Մերսեդեսի վարձն էլ չեմ կարում տամ…

-Հա՜, պարզա ապեր. դե երբ ուզես արի, թղտերը պատրաստ են, վերցրու…

-Մերսի ցավդ տանեմ…

-Հարց չկա ապեր…

Մեկել հանկարծ տան ներսից լսվեցին կանացի ճիչեր, կարծես թե ուրախ… Այդքան էլ ուշադիր չէի։

Հակո՞բ,-ներսից կանչեցին,- ուրես այ տղա, արի ներս, նոր տարին եկավ։

-Ո՞նց թե եկավ։ Ես էստեղ արդեն մի քանի րոպե կանգնած եմ, ու նոր եկող կամ գնացող չեմ տեսել։ Էդ ո՞ր կողմով ա եկել, որ չեմ տեսել…

-Լավ դե, արի ներս, շամպայն խմենք…

-Բա էդ թթվաջուրը խմելու բան ա՞,-խնդալով մտա ներս, եւ նոր տարին, արդեն ներսից, դիմավորեց ինձ։

Հուշեր նոր տարվա սկզբից…
Previous post Next post
Up