ՀԱՅ ՑԵՂԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ա. Ցեղն է գոյարմատականը: Դրանում են օրգանապէս ներդաշնակուած ոգին եւ արիւնը:Դա է մեր բարոյականի, խղճմտանքի եւ նպատակի կառավարիչը:
Բ. Ցեղն է ազգութեան հիմքը, իսկ վերջինը` ընկերային միակ բնական կազմակերպութիւնը:
Գ. Պետութիւնը ղեկավարւում է ցեղի կամքով եւ ազգային ընկերութեան պաշտպանման եւ զարգացման ծառայելու սկզբունքով:
Դ. Ընկերութեան կազմակերպութիւնը եւ ընկերային արդարութիւնը յենւում են ներցեղային բարոյականի վրայ: Ներցեղային բարոյականով առաջնորդուող ընկերութիւնը միայն կարող է ապահովել ազգի գոյատեւումը, ինչպէս եւ նրա անդամների հոգեւոր, բարոյական, տնտեսական շահերի ամբողջականութիւնը:
Ե. Անհատի ազատութեան, ստեղծագործութեան, պարտականութեան եւ երջանկութեան աստիճանաչափը` դա կախումի իր զգացումն է ցեղի ճակատագրից եւ ուրախ նուիրումը` նրա յաւիտենականին:
Զ. Անհատն այն դէպքում է միայն ազատ, երբ մեռնելու կամքով է մօտենում բոլոր այն հարցերին, որոնք շօշափում են ցեղի եւ հայրենիքի ճակատագիրը:
Է. Անհատն ստեղծագործ է, երբ նուիրապետական զգացում ունի իր ցեղի յաւիտենական արժէքների հանդէպ:
Ը. Անհատը պարտաճանաչ է, երբ ունի իր խղճմտանքի վաւերացումը, թէ անթերի է նուիրումի իր կամքը` ցեղին:
Թ. Անհատն երջանիկ է, երբ կեանքի բարձրագոյն իմաստը տեսնում է այն գիտակցութեան մէջ, թէ հզօր է իր ցեղը:
Ժ. Հզօրանքն է աղբիւրը դրական ամեն առաքինութեան եւ ստեղծագործութեան: Դա է կեանքի իմաստը:
ԺԱ. Ցեղն է հզօրանքի պարգեւատուն:
ԺԲ. Անցաւորից դէպի անանցն երկարող ճամբին ցեղն է միայն յաւիտենական: Նրան հաղորդակից դառնալով միայն հնարաւոր է կենսաբանօրէն հաւատաւորել կամքը, իմաստաւորել կեանքը:
ԺԳ. Ցեղը ժխտում է ամեն կարգի հատւածականութիւն, կուսակցականութիւն, դասակարգային ՙես՚ եւ շահ` ազգի ներքին կեանքում: Դա պահանջադրում է հայոց լիագումար ազգահաւաքումը հայրենի երկնքի տակ եւ ազգային ներդաշնակ մի համակերպութիւն, որում հայը` հայի մէջ տեսնում է ճակատագրի ճշմարիտ իր եղբայրը:
ԺԴ. Հայրենատէ°ր է ցեղը - ստեղծագործ, նորոգիչ եւ յաղթանակիչ ներքին ամեն տկարութեան:
ԺԵ. Ցեղային շարժման ամեն մի զինուորը պատուի ուխտով հաւատում է, թէ.
- Հզօրանքն է իմաստը հայ ճակատագրի:
- Յաւիտենական է Հայաստանը:
ՙՌազմիկ՚, Սոֆիա, 1943, թ. 131