(no subject)

Aug 21, 2010 17:33




Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 95 տարվա ընթացքում առաջին պատարագի մատուցման օրվանից` սեպտեմբերի 19-ից մեկ ամիս առաջ Հայաստանում քարոզարշավ է սկսվել պատարագին հայերի ներկայության դեմ: Վերջինի մասին մեկնաբանությամբ հանդես եկավ Ազգային նոր պահպանողական շարժման Գաղափարաքարոզչական հարցերով փոխնախագահ Մանվել Կոստանդյանը:

- Սեպտեմբերի 19 - ին Թուրքիայում հայ եկեղեցում 95 տարիների ընթացքում առաջին անգամ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելու է պատարագ: Ինչպե ՞ ս եք վերաբերվում հայերի ներկայությանը ցուցադրվելիք  հերթական շոուին:
-Շատ տեղին Է շոու բառը: Իհարկե, բացսական:
Թուրքական կողմն այս քայլով փորձում է աշխարհի առջև հանդես գալ որպե բարի և կառուցողական կողմ, մինչդեռ հայ - թուրքական հարաբերությունների բացման չհաջողված փորձը ցույց տվեց, որ Թուրքիան դեռևս պատրաստ չէ երկխոսության:
_Չե ՞ ք կարծում, որ սա հայ - թուրքական սառեցված հարաբերություններին նոր շունչ տալու հերթական հնարանք է:
- Ինչպես ֆուտբոլային դիվանագիտությունը, այնպես էլ սա,  հերթական ծուղակ է Հայ Դատի հանդեպ: Մեր ազգային արժանապատվությունը մեզ թույլ չի տալիս ներկա գտնվել թուրքական հերթական շոուին:
-Ինչպե ՞ ս եք վերաբերվում այս դիվանագիտական քայլին ի պատասխան արված մեր քաղաքական գործիչների արձագանքին, ինչպես նաև այդ պատարագին  6000  հայ հրավիրյալների ներկա գտնվելու փաստին:
- Որքանով տեղյակ եմ , դեռևս որևէ պաշտոնական հրավեր չի եղել, բայց մտավորականությունը արդեն իր ոչը ասել է, նաև Հանրային խորհրդի վերջին լսումների ժամանակ կոչ է արվել ստեղծել <<Ո'չ սեպտեմբերի 19 - ին>> նախաձեռնություն:
Ինձ թվում է որևէ հայ անհատի` անկախ նրա քաղաքական և հասարակական կողմնորոշումների դուր չի գա հերթական թուրքական դիվանագիտական հնարքների կիրառումը հայության նկատմամբ:Բնականաբար, որպես հայ պահանջատեր և հայրենատեր դատապարտում եմ հայ մարդու մեկօրյա հյուրի կարգավիճակը իր պատմական հայրենիքում:

Զարուհի Դիլանյան
21 2010

Հայ-թուրքական հարաբերություններ, Աղթամար, Մանվել Կոստանդյան

Previous post Next post
Up