Թույլ մի տվեւ Ձեր վիշտը ոմանք ոգտագործեն

Jan 28, 2012 21:42




 Հունվարի 28-ին լրանում է ՀՀ-ի ԶՈՒ-ի կազմավորման 20-ամյակը: 
Ես հանդիսանալով 4 հիմնադիր անդամներից մեկը ,որոնց համառության,հաստատակամության և նպատակասլացության շնորհիվ 1991թ-ի դեկտեմբերին հիմք  դրվեց ՀՀ ԶՈՒ-ի 1-ին մոտոհրաձգային գնդի կազմավորմանը պաշտպանության խորհրդի նախագահ  Վազգեն Սարգսյանի հրամանով Վանաձորի ՈՒՍ-606 շինարարական կազմակերպության տարածքում:
1992 Հունվարի 28-ին այդ գնդի հիմքի վրա տրվում է ՀՀ Պաշտպանության Նախարարության և ՀՀ ԶՈՒ-ի 1 գնդի կազմավորման հրամանը:


1992 թվականի պետրվարի 2-ին փոխգնդապետ Թազագուլյանը նշանակվում է առաջին մոտոհրաձգային գնդի հրամանատար: Չնայած աղետի գոտու ծանր պայմաներին 1-ին մոտոհրաձգային գունդը կայացավ:
Մայիսի 26-ին Վանաձորում տեղի ունեցավ զինվորական շքերթ (առաջինը ՀՀ-ում) և նորակոչիկների երդման արարաողություն:
Մայիսի 28-ին գունդը մասնակցեց Երևանի զինվոական շքերթին:
Մեկ ամիս անց զորամասը տեղակայվեց Շամշադին-Կարմիր պաշտպանական շրջանում,ստիպելով Ադրբեջանին մեծ քանակությամբ ռազմական ուժ տեղափոխել Արցախի ռազմաճակատից:Արծվաշենի ազատագրումը մեր կողմից ծառայեց հենց այդ նպատակին:
Առաջին գունդը կատարեց իր մարտական առաջադրանքը կասեցնելով մեծաքանակ ադրբեջանական ուժերին Շամշադին -Կարմիր գծի վրա: Այդ հաղթանակը ուներ այն նշանակությունը ինչը ունեցել էր Ղարաքիլիսայի ճակատամարտը Սարդարապատի համար: Վանաձորի Զինվորական Ոստիկանության պետ Կամո Հովհանիսյանը իր հիացմունքը արտահայտեց առաջին գնդի զինվորնեւրի մասին,որոնք 18-20 տարեկան պատանիներ լինելով հանդերձ սվինամարտի են բռնվել թշնամու հետ:
1993-94 թվականներին առաջին գունդը,որը արդեն ստացել էր բրիգադի կոչում մասնակցել է Նոյեմբերյանի շրջանի և Արցախի Քարվաճառի ազատագրման համար մարտերին:
1995թ-ին գունդը բրիգադի կազմում մասնկացել է հայ-ռուսական առաջին համատեղ զորավարժություններին:
Այսոր որոշ հասարակական կազմկաերպությունն էր իրենց դրանաշնորհների համար վարկաբեկում են բանակը ,քայքայիչ գործունեություն ծավալում օգտագործելով այն արատավոր երևույթները,որոնք ցավոք սրտի առկա են մեր հասրակությունում և իրենց արտացոլումն են գտնում նաև բանակում: 
Մարդու իրավունքների պաշտպանների քողի տակ շահագործում են զոհված զինվորների ծնողների վիշտը ,սեփական լափամանը լցնելու համար:
Զոհված տղաների ծնողներին կոչ եմ անում,թույլ մի տվեւ Ձեր վիշտը ոմանք ոգտագործեն քաղաքկան ու անձնական շահերի ու բանակի պախարակման համար:
Ինքս որպես նախկին սպա շատ լավ ծանոթ եմ բանակում տիրող որոշ ցավալի երևույթներին:
Շուրեջ եկու տարի է Վանաձորի <<Ֆրիյտոֆ Նանսեն>> հիմնադրամի ղեկավար Հարություն Սարգսյանի (հասարակակն խորհրդի բանակի հարցերով հանձնախմբի անդամ) հրավերով աշխատելեմ կազմկաերպության հետ:
Վերլուծվել է բանակում տիրող ներկա վիճակը,հանցագործությունների և անորինականությունների ծնող պաճտառները և դրանց կանմխարգելման ուղիները:
ՈՒսումնասիրվել և մշակվել է ծրագիր սկսած նախազինակոչիկային տարիքից պատանիների հոգեբանական պատրաստվածության,նորակոչիկների ադապտացման ընդհուպ մինչև զորացրում,և հանցագործությունների,անորինականությունների և իրավախատումների կանխարգելման ձևերը և միջոցները:
Լավ կլիներ,որ մյուս ՀԿ-ները նույն մոտեցումը ցուցաբերեին բանակում տիրող վիճակին և նույնատիպ հարցերի լուծմանը:
Այսոր հեռուստաընկերությունները բացահայտ փառաբանում են հանցագործներին ու հանցագործությունները:
ՈՒնենալով բազմաթիվ հերոսների կերպարներ,մեզ հրամցնում են ինչվոր ապուշություններ,փոխանակ եթերը ծառայացնելու ազգային արժեքների քարոզչությանը:
Գոր Վարդանյանին հաջողվեց գովազդել ամենլկտի հանցագործություններից մեկը մանկասպանությունը,ինչը տաբու է նույնիսկ հանցագործ աշխարհում:
Այս ոգով դաստիրակված երիտասրդները պարզ է,որ պիտի միմիյանց ատեն և սպանեն բանակում:
Շջնորհավորում եմ համայն Հայությանը,ՀՀ ԶՈՒ-ի սպաներին և զինվորներին մաղթելով նորանոր հաղթանակներ:
Միաժամանկ գլուխ եմ խոնարհում բոլոր զոհված ազատամարտիկների և զինվորների առաջ,մասնավորապես առաջին գնդի զինվորների ու սպաների.
Շնորհավորում եմ Առաջին Գնդի 016 զորամասում ծառայած բոլոր սպաներին ու զինվորներին:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Սարուխանյան Քերոբ
Արցախյան շարժման առաջամարտիկ Վանաձորում:
Կազմ կոմիտեի անդամ:
Ավտոմատիկա գործարանի շարժման ղեկավար:
1988 Արցախի Մանկավարժական Ինստիտուտի և Վանաձորի ՊՃՀ-ի ուսանողներից ձևավորվում է ջոկատ,անցեն են կացվում մարզումներ ,ջոկատի կայացմանը խանագարում է երկրաշարժը:
1989 Վանաձորի ԱԻՄ-ի հիմնադիր անդամ:
1989 Վանաձորում զբաղվում է ինքնաշեն զենքի արտադրությամբ և Արցախ տեղափոխմամբ:
Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարությամբ մասնակցել է նոր զինատեսակնբերի փորձարկումներին:
Վանաձորի <<Նժդեհ ԱԻՄ>>-ի գաղափարախոս:
1990 Նջդեհ ԱԻՄ-ի ռազմական կառույցի առաջին հրամանատար:
1991-92 մոտոհրաձգային գնդի հիմնադիրներից:Ցառայել է մինչև 1995 թվականը տարբեր պաշտոններում:
<<Շոտոկան>> մարզակումբի մարզիչ:
Լոռու Մարզի <<Պատանի Երկրապահ>>-ի նախագահ:
<<Ցեղակրոն ՈՒխտեր>> ՀԿ-ի հիմնադիր անդամ:

բանակ, ՊԲ, Քերոբ Սարուխանյան

Previous post Next post
Up