Նո՛ր տարի, շուտ արի, գնա, որ գարունը գա

Dec 30, 2011 13:58


Վերջապես վերադարձա: Էնքան էի կարոտել բլոգս, էստեղ գրվող ազատ մտքերս...Տարեվերջի լավ, շատ լավ բաներից մեկը: Ու երկու օրից` Նոր տարի… Չեմ համատում: 2011-ը էնքան բան տվեց ինձ, որ չեմ ուզում վերջանա, բայց ամեն լավ բան մի օր վերջանում է: Ու կսկսվի նորը, չէ, թող նորը չսկսվի, թող հինը շարունակվի: 2012...ուղղակի չեմ կարողանում հասկանալ, հավատալ, որ նոր տարի է սկսվում: Ամբողջ դեկտեմբերի ընթացքում տոնական տրամադրություն չունեցա, հուսով եմ՝ վաղը գոնե կհասկանամ, որ մյուս օրը նոր է ամեն ինչ...

Հիմա երևի գնամ, ցուցակ գրեմ, թե ինչ պիտի անեմ ու ինչ պիտի չանեմ եկող տարի: Գրեմ, որ քիչ սխալվեմ:))) Կամ էլ գնամ, ծանրութեթև անեմ անցած տարին, որ նույն բաները չկրկնեմ մյուս տարի: Չէ, ձանձրալի գործ, իզուր գլուխս կպայթի արած ու չարած ապուշություններիս համար: Լավ, գնամ մամային օգնեմ, չէ՞ որ վաղը մեծ, չաղ սեղան ենք գցելու, որ հանկարծ որևէ մեկը չասի, թե իրանց սեղանին էս կամ էն չկար: Իսկ եթե հունվարի մեկին մնամ տանը, փակեմ սենյակիս դուռն ու պարապե՞մ, մի քանի օրից քննության եմ ախր:

Իսկ Նոր տարվա գիշերը երազանք կպահեմ, չնայած ամեն գիշեր պահում եմ...ու վերջապես, մի ուրախ բան կա էսքանի մեջ. ձմեռվա երկրորդ ամիսն ենք մտնում, այսինքն երկու ամսից գարուն կգա: Ուրեմն շուտ արի, Նոր տարի... 
Previous post Next post
Up