Գիտե՞ք ինչ չեմ սիրում(չէ, լեզվի օրենքի մասինչի:Ճ)

Jun 11, 2010 20:55

Որ ծնողներ երեխայի(հատկապես մինչև 3 տարեկան) հետ զբաղվելու հավես չեն ունենում, բերում են տարբեր խաղալիքները տալիս ձեռքը, որ զբաղվի` ձեն չհանի: Երեխայի ձեռքում էդ խաղալիքները մի քնաի օրվա ընդացքում վերածվում են բազում և անհամար բեկորների, որոնք մոր կողմից հավաքվում են ինչ-որ մեծ  տոպրակների մեջ: Հետո, ամեն օր էդ ջարջրդված մասերը, որ նույնիսկ մեծերը գլուխ չեն հանում, թե  որը, ի՞՞նչ ա ժամանակին եղել, բերում լցնում են երեխայի առաջ` դե խաղ արա: Ու էդպես էլ երեխաները չեն հասկանում, թե էն խաղալիքները, որ իրանք ժամանակին ունեին` ինչի՞ համար էր նախատեսված:

Հա, բացի էդ, նույն ծնողները առավոտից իրիկուն երեխեքին ուտացնում են: Չէ, էնպես չի, որ երեխեքը շատակեր են` նույնիսկ քչակեր են, բայց մայրերը զուգարանից մինչև հարևանի տուն երեխու հետևից ընկած փորձում են բերանը բան ճխտել:

Ուտելու խնդրի լուծում. Երեխաները իրենց ապրելակարգն ունեն, պետք է հետևել դրան և սովորեցնել երեխաներին ուտել  ճաշելու համար նախատեսված վայրում` խոհանոցում, կամ ճաշասենյակում, երեխայի համար պատրաստված հատուկ վայրում(ոչ թե զանազան ծյոծյաների գրկում) ու ոչ մի դեպքում հեռուստացույց չմիացնել: կներեք, որ համեմատում եմ, բայց նույնիսկ կենդանիները իրնց ուտելու տեղն ունեն Ճ:

Խաղալիքները չջարդելու խնդրի լուծում: Ծնողները պիտի խաղան երեխաների հետ ու սովորեցնեն թե, որ խաղալիքը ինչի համար է:Ճ

մարդիկ փոքր ժամանակ

Previous post Next post
Up