May 10, 2010 13:06
Հենց սկզբից ասենմ` ՈՐԱԿԸ ՇԱՏ ԼԱՎՆ Է ու ուրախացնում է, որ Հայերը նման որակի ֆիլմ կարող են նկարել:))
Օպերատորական աշխատանքը ԼԱՎՆ էր. շատ գեղեցիկ կադրեր կային: Էլ չեմ ասում, որքան հավանեցի 3դ ձևավորումները` գլխազարդ-գրադրվագները(заставка): ՄԻ խոսքով, դրակնանը շատ էր::)
Բայց ունեմ նայև դիտողությունները:
Ա. Սյուժեն հախուռն էր: Ես հասկանում եմ որ ինֆորմացիան շատ է և ուզեցել են հնարավորինս շատ նյութ տեղադրել, բայց նմանվել է էն բանին, որ ուզենաս 5 րոպեում մի տարվա եղածը պատմել: Ես ինչքան գիտեմ ուզում են սերիալ դարձնել և շատ ճիշտ կանեն:
Բ. Պետք էր կադրերի մեջ հայերին ավելի շատ ցույց տալ: Չնայած որ հայերի մասին է, բայց, ըստ իս, հայկական կյանքը քիչ էին նկարագրվում. օրինակ` հայկական թաղամասը շատ քիչ ցույց տվեցին ու միաբանների մասին շատ բան չասեցին:
Հույների մասին մի քիչ շատ էր խոսվում: Հա, լավ է, որ քրիստոնյաների միավորվելը շետվում էր, բայց ֆիլմը պիտի ներկայացնի հայերին, հետևաբար պետք էր մյուսների վրա շատ չծանրանալ, որպեսզի «Արարատից Սիոնը» ավելի ըմբռնելի դառնար:
Գ. Ձայնային էֆեկտները լավն էին, բաց երբեմն շատ բարձր ու խլացնում էր խոսողի ձայնը:
Ամփոփեմ խոսքս այսպես.
«Արարտից Սիոն» ֆիլմը կարծես ուղեցույց լինի այն մարդկանց համար, ովքեր պատրաստվում են ուխտագնացության դեպի Սուրբ Երկիր:
Ֆիլմը ստեղծողներին մաղթում եմ հաջողություն հետագա ծրագրերը իրականացնելու գործում: :))
ֆիլմեր,
ՄԵՆՔ