Jan 28, 2012 21:53
Էս այն օրն է, երբ Պետություն, Երկիր, Ազգ, Հայրենիք, Ընտանիք, Ընկերնություն, Սէր ընդհանրապես ԿՅԱՆՔ հասկացողությունները հստակ՝ կոնկրետ շոշափելի են դառնում։ Բանակի շնորհիվ արժևորվում է ամեն ինչ՝ ակախ որակից։
Երբ մեջիս վատ կասկածները ուզում են ասեն՝ ՙերկիրՍ երկիր չի՚, Մեջիս ճիշտը զարթնում է ու ասում՝ ՙմեկ րոպե. Բա Հայկը ու՞մ համար Է կռվել Բելի դեմ, բա Վարդանը՞, բա Նժդեհը, Դրոն, Մոնթեն, Դուշմանը, Կոմանդոսը և շաաաաաաաատ շաաատ այլ հերոսներ ու՞մ համար են կռվել՚։ Ու մի բան էլ ավելացնում՝ Բա ո՞ւմ համար են ծառայում մեր զինվորները։ Հա, պետության օրենքն է 2 տարի ծառայել, բայց չէ, որ մեր զինվորները այդ 2 տարին իրանց կյանքից են բաժին հանում մեզ ԲՈԼՈՐԻՍ համար։ Զինվորները չեն ասում՝ դե, որ դուք զզվում եք էս երկրից, ես էլ չեմ ծառայի։ Մեր զինվորները մեր կյանքը երաշխավորողներն են։ Երբ զոհվում են… էլի բոորիս համար, կամ փոխարեն են զոհվում։ Ու եթե մենք ճիշտ գնահատենք իրենց արածը, ու հիշենք ամեն օրվա վտանգները, երբեք չենք ասի՝ եեչ։ Երկրի առաջին տերերը բանակում ծառայողներն են։
Ինչքան էլ ուզեմ բացատրել էս տոնի հանդեպ ունեցած վերաբերումը՝ չեմ կարողանա՝ զգացումնքերը խանգարում են։
Չերկարացնեմ. շնորհավոր բոլորիս տոնը ու շնորհակալություն բոլոր ծառայածներին, հիմա ծառայողներին, ու նրանց, որ դեռ պիտի ծառայեն։
Հայկական Բանակ,
ՄԵՆՔ,
Հայաստան,
Հայ ազգային տոներ