Ազգությամբ մասոնների, Արցախի մասոնների և այլ նմանանատիպ բաների մասին

Jun 16, 2010 21:54

Մի անգամ, Ստրասբուրգում, ադրբեջանցի հարևանս` ուսանող Էլշան Մուստաֆաևը ինձ պատմում էր Ֆրանսիայի հայկական համայնքի հզորության մասին: Էլշանը խոսում էր համայնքի հզորության, ազդեցության, նրա որոշ անդամների աննախադեպ կապերի մասին: Ես տեսնում էի, թե ինչպես է հարևանս չափազանցնում ֆրանսիահայության ազդեցության մասին ինֆորմացիան, ինձ դուր էր գալիս  նրա հիմարությունը, դա ինձ դուր էր գալիս, որովհետև այդ հեքիաթից ադրբեջանցիները վախենում էին, զգուշանում:
Հայաստանում, և ոչ միայն այնտեղ հաճախ են տարբեր երևույթներ վերագրում մասոններին, հրեամասոնական դավադրությանը, տարբեր գաղտնի ուժերին: Ես նրանց նայում եմ մոտովորապես այնպես, ինչպես Էլշան Մուստաֆաևին:
Արցախում, առաջին անգամ մասոններին ''շփվեցի'' 2009 օգոստոսին, ԼՂՀ ԱԳՆ գրադարանում, երբ նոր էի Արցախ եկել: 4 դարակ լիարժեքորեն զբաղեցնում էին "евреи" , ''масоны'', ''евреи и масоны'' բաժինները: Արցախյան հակամարտությանը վերաբերվող գրքերը զբաղեցնում էին 1 դարակ: Երբ հարցրի ինչու են արցախյան հակամարտության մասին գրքերն այսքան քիչ, պատասխանեցին, որ դրանք թանկ են: Այնուհետև տարբեր հանդիպումներում ես հաճախակի "հանդիպեցի" մասոնների և հրեաների: Սակայն ամենահետաքրքիրը Ալեքսանդր Քանանյանի( vaykuneci ) պատմածն էր, 2005թ. հրապարակային մի հանդիպման ժամանակ պատգամավորության թեկնածուն Ալեքսին մեղադրել էր "ազգությամբ մասոն" լինելու մեջ:


Վայկունեցի, հրեա, Ալեքս Քանանյան, Ադրբեջան, ԱԳՆ, Արցախ, Էլշան Մուստաֆաև, մասոն

Previous post Next post
Up