ՆԱՏՕ-ի, իմ, ՀՀ-ի ու Արցախի մասին

May 01, 2011 22:17

Վերջերս, Արցախի պետական համալսարանի մի խումբ պաշտոնյաներ՝ ռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ, դասախոսներ հրահանգ էին ստացել հանդես գալ «Արցախի եվրոպական շարժման» և անձամբ իմ դեմ: Արցախի եվրոպական շարժումը անցկացնում էր «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» եռամսյա դասընթաց, որին դասախոսելու էին հրավիրվում լավագույն դասախոսներ Երևանից և Ստեփանակերտից: Ուսանողները մեծ հաճույքով էին հաճախում, մակարդակը և մթնոլորտն իրենց դուր էր գալիս: Սկզբում համալսարանը փորձում էր մրցակցել այս մակարդակի և մեր կողմից հրապարակ նետվող այլ գաղափարների հետ: Անմիջապես կազմակերպում էր ուսանողների պրակտիկա Երևանում, ոմն ամբիոնի վարիչ վազում էր ԵՊՀ՝ Արևելագիտության ֆակուլտետից մշտական հիմունքներով դասախոսներ հրավիրելու, մի խոսքով ամեն ինչ նորմալ էր: Եվ մեր նպատակն էր հենց դա էր՝ այլընտրանքային կրթության միջոցով առաջացնել մրցակցություն, ինչն էլ բնականաբար կբերեր որակական ձեռքբերումների: Սակայն երկար չդիմացան՝ անցան քյարթու գործելակերպի: Շարունակությունն արդեն գիտեք:
Մեր դասընթացներին հաճախող ուսանողներին ոմն դեկան ասել էր, որ եվրոպայում կան կառույցներ, որոնք աշխատում են հասարակական կազմակերպությունների հետ՝ քանդելու համար տվյալ երկրները:
Սակայն ամենահետաքրքիրը ԱրՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Շահեն Աբրահամյանի ասածն էր: Քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողներին վերջինս ասել էր, թե այդ Խանումյանն ուզում է, որ Հայաստանն ու Ղարաբաղը մտնեն ՆԱՏՕ ու կտրվեն Ռուսաստանից:
Տեսնում եք, ի~նչ դեմք եմ ես: ՆԱՏՕ-ում տեղս չգիտեն ուղղակի: Որ իմանան, միանգամից ՆԱՏՕ-ի ընդլայնման պատասխանատուների խորհրդականի պաշտոն հասատատ կառաջարկեն: Ամսեկան մի 27 հազար եվրո աշխատավարձով: Այ, եթե պարոն Աբրահամյանը միջազգային մամուլում իր ասածի մասին գրեր՝ վստահաբար, ես շատ արագ կառաջանայի:
Համ ես չառաջացա, համ էլ ՆԱՏՕ-ն մնաց առանց ՀՀ-ի ու Արցախի :)

ԱրՊՀ

Previous post Next post
Up