Leave a comment

Արդար լինենք anonymous March 17 2011, 22:04:54 UTC
Ամեն ինչ ճիշտ է Արցախի վերաբերյալ: Հայկ, "ստուկաչությունը" և նման արատները արմատավորված են ոչ միայն նման մարդկանց,այլ...Ուզում եմ հավատալ քեզ, բայց ամեն ինչ վատթարագույն վիճակում է մեզ մոտ: Մարդկանց հոգեբանությունը ստրկամտային է:Հարկավոր է շատ սպասել, շատ:

Reply

Re: Արդար լինենք haykkhanumyan March 17 2011, 22:45:31 UTC
չէ, լուծում կա: Ակտիվություն, հասարակական դիսկուրս, կամք: Չկոտրվել, չհիասթափվել: Կստացվի: Արցախում ամեն ինչ շատ դժվար էլինում, բայց լինում է

Reply

Re: Արդար լինենք anonymous March 18 2011, 14:31:44 UTC
Դիսկու?րս:Համաձայն եմ, բայց ինրպե?ս, միմիայն բլոգի միջոցո?վ:Չգիտեմ: Այստեղ կարծում եմ պրոֆեսիոնալ ԶԼՄ-րը կարող են օգտակար լինել: Դե կար ժամանակին "Դեմո", բայց որ փակվեց , կներեկ, ում անձին էր:Չկոտրվել, չհիասթափվել: Սրա հետ էլ համաձայն եմ, բայց չկոտրվող, չհիասթափվող մարդիկ էլ շատ քիչ են, բացի դրանից, հարկավոր է որոշակի թիվ կազմող թիմ ունենալ, համախոհների թիմ: Մի խոսքով, մեր իշխանությունները "խելոք" քաղականություն են վարում մեր իսկ նկատմամբ, գիտեն ինչպես մարդկանց պորտը տեղը դնել:Իսկ ես, ինչպես գերակշռող մեծամասնությունը վախում ենք արտահայտվել, որովհետև վախում ենք մնալ սոված:

Reply

Re: Արդար լինենք haykkhanumyan March 18 2011, 20:11:47 UTC
նաև բլոգի միջոցով: վաղը միգուցե նաև այլ հարթակում: Ու շատ լավ կլինի, որ այս դիսկուրսին միանան նաև իշխանությունները:Միայն այսպես կարելի է նորմալ լուծումներ փնտրել: մեր երկրում սերնդափոխության խնդիր կա, իսկ սերնդափոխությունը միշտ էլ դաժան է լինում

Reply

Re: Արդար լինենք anonymous March 18 2011, 22:19:16 UTC
Ես էլ եմ ուզում հին դինոզավորների դարաշրջանի վերջը տեսնել: Իսկ ի?նչ գնով կարելի է սերնդափոխություն իրականացնել, իսկ ավելի շուտ`ինչ կարգի սերնդափոխություն է հարկավոր մեզ: Չէ? որ կան բազում տեսակի սերնդափոխություններ:

Reply

Re: Արդար լինենք haykkhanumyan March 18 2011, 22:23:40 UTC
Դժվար է: Ցավոք նոր սերունդն էլ հաճախ մեծանում է դարաշրջանին ոչ հատուկ, զարգացմանը խոչընդոտող արժեքներով: Ուղղակի պետք է հսկայական ուշադրություն դարձնել կրթությանը, հնարավորություններ ստեղծել նոր սերնդի ներկայացուցիչների համար աշխարհաճանաչության,նոր գաղափարներ հայտնաբերելու, ստեղծագործելու:

Reply

Re: Արդար լինենք anonymous March 18 2011, 22:52:16 UTC
Իսկ սերունդ դաստիարակողները կլինեն ԱրՊՀ-ի ապագա մանկավարժները, որոնցից մեծ մասը, բառիս բուն իմաստով, պիտանի չեն դրա համար: Ես նրանց լավ եմ ճանաչում, ինչպես կարող ենք նրանք սերունդ դաստիարակել, երբ նրանց մեծ մասը տարված է հայկական սերիալներով:Կներես, իսկ ինչպես դա անել, երբ պոռնիկ հեռուստատեսությունը պղտորում է նրանց ուղեղը: Արդեն որրերորդ տարին գործում է Արցախի կամերային նվագախումբը, բայց համերգներին այցելող մեծ մասի համար "Եվրատեսիլից" անդին բան չկա:Ոզում եմ, բայց...ինչպես Դուք եք ասում, հարկավոր է խնդիրներից խոսել, ես էլ խոսում եմ: Լավն բաներ էլ կան, բայց քիչ են:

Reply

Re: Արդար լինենք haykkhanumyan March 19 2011, 05:49:58 UTC
ուրեմն պետք է վեր հանվեն լավ բաները, դարձվեն տեսանելի և խրախուսվեն: Վատ բաների դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով: Տվյալ դեպքում էլ վատն ու լավը խիստ համեմատական են: Երբ ես հոդված էի գրել կրթական համակարգում առկա որոշ այլանդակ երևույթների, այդ թվում` միջնորդությունների մասին, ԿԳ նախարարն ինձ ասաց. "Դու պայքարում ես մեր արժեքների դեմ": Ես պատասխանեցի, որ կոռուպցիան մեզ համար արժեք չի կարող լինել: ԿԳ նախարարի համար կոռուպցիայի մաս կազմաող միջնորդությունները, պաշտոնական դիրքի չարաշահումները արժեք են, "լավ" են: հետևաբար պետք է պայքարել նաև մեզ անհրաժեշտ արժեքների համար ու պիտի հասականալ որոնք են այն արմատացած նորմերը, պատկերացումները, որոնք մեզ խանգարում են զարգանալ:

Reply

Re: Արդար լինենք anonymous March 19 2011, 14:52:13 UTC
Նախարարի առջև կարելի է գլուխ խոնրհել որպես լավ մարտիկ, բայց նրանից մի քանի ամիս առաջ հիասթափվեցի: Անկասկած, նա կռուտիտների վարպետ է, իսկ արտաքինից անտաշ ու կոպիտ մարդ է թվում:Դե սոլդաֆոն է էլի, ասա ՊԲ զամպոլիտը ու~ր, ԿԳ նախարարը ու~ր:Չնայած ազատամարտիկ է, բայց նա էլ մյուսների նման տիպիկ խորհրդային չինովնիկ է: Նրան ետ ուղղարկել բանակ, բերել համապատասխան պաշտոնյայի: Վ. Խաչատրյան վերևների հավատարիմ մարդն է: Շնորհիվ նրա վաստակների փափուկ արտահայտվեցի :

Reply

Re: Արդար լինենք haykkhanumyan March 19 2011, 16:57:40 UTC
հա, հետպատերազմյան սինդրոմ կա: Հենց պատերազմին իր մասնակցությունն ու վիրավորելն են ինձ հետ պահում վերջին հրապարակայնորեն խուլիգան անվանելուց: Չնայած իմ դեմ կատարած իր խուլիգանական գործողություններին և նախարարի ու ընդհանրապես անձին ոչ վայել կեցվածքին:

Reply

Re: Արդար լինենք haykkhanumyan March 19 2011, 16:58:53 UTC
*վերջինիս

Reply

Re: Արդար լինենք anonymous March 19 2011, 21:49:18 UTC
բարձր սպայակազմի մարդկանցից շատերն ունեն անդաստիարակ, նաև` կիսաքրեական պահվածք:Օրինակ, Սամվել Բաբայանը և շատ ուրիշները: Դե Մանվել Սարոյանի մասին բան չունելու ասելու: Վերջինիս վաստակների նկատմամբ կասկածներ ունեմ: Չնայած նրա կենսագրությունը լավ չգիտեմ, բայց որ մի քանի տարի առաջ Ջաբրաիլի սպանների նկատմամբ 603ի տղայի վերաբերմունք էր ցույց տալիս, գիտեի նաև ժամետային զինծառայողները: Հետո հարցնում են, թե ինչու? բանակում քրեական հասկացությունների պատճառով երեկա երեխաները հիմարաբար սպանում են իրար:Գլխավոր պատճառներից մեկը այն է , որ այն ժամա նակվա բանակի հրամանատարության կիսագողական տրադիցիաները պահպանվել են մինչ օրս: Մի փաստ. բոլոր զորամասերում ամենաանկարգապահ ու ամենավատ սպաները նախկին ազատամարտիկներն են: Իսկ երկրորդ անորակ սպաներին տրամադրում է Վ. Սարգսյանի անվ ուսւոմնարանը. այնտեղ ոչ մի բանի պիտանի կարգին տղաներ է արտադրում, որոնց ես խղճում, իսկ բանակի համար տխրվում:

Reply

Re: Արդար լինենք anonymous March 22 2011, 19:32:54 UTC
Խոքը էվոլյուցիո?ն թե ռեվոլիցիո?ն/իհարկե,ոչ բռնի տարբերակը / սերնդափոխության մասին է:

Reply

Re: Արդար լինենք haykkhanumyan March 23 2011, 07:01:20 UTC
Էվոլյուցիան մեզ մոտ շատ հաճախ սխալ է հասկացվում: Ասում են` մենք էվոլյուցիոն փոփոխություններ ենք ուզում, ու 1970-ականներից էս կողմ չեն ուզում գալ: Հեղափոխությունն էլ հաճախ հասկացվում է իշխանափոխության տեսքով: Տվյալ դեպքում ոչ թե պետք է իշխանություններին փոխել ֆիզիկապես, այլ պետք է փոխել իշխանության որակները: Որովհետև ֆիզիկապես փոխելով` որևէ երեշխիք չկա, որ նույն կոտրած տաշտակի առջև ենք կանգնելու: Իսկ իշխանության որակները կարող ենք փոխել միայն ակտիվությամբ` քաղաքացիական հասարակությունը քաղաքացիական ակտիվությամբ, կուսակցությունները` քաղաքական ակտիվությամբ, երիտասարդները` երիտասարդական ակտիվությամբ, մտավորականությունը` այս ամենին ակտիվ մասնակցելով և այլն: Կարճ ասած` մեզ փոփոխություններ են պետք, ակտիվ փոփոխություններ: Մեկը դա կհամարի ռեվոլյուցիա, մյուսը` էվոլյուցիա, երրորդը` ռեվոլյուցիոն էվոլյուցիա. կարևոր չի: Կարևորը փոփոխությունների անհրաժեշտությունը գիտակցելն է:

Reply

Re: Արդար լինենք anonymous March 23 2011, 19:22:52 UTC
Իսկ որ հանրային կարծիք չկա, ինչպես կարող ա էս հարցը լուծվել

Reply

Re: Արդար լինենք haykkhanumyan March 24 2011, 09:07:19 UTC
հարցին հարցով պատասխանեմ, իսկ ինչո՞ւ հանրային կարծիք չկա

Reply


Leave a comment

Up