Jan 17, 2011 19:20
Նախօրոք հայտարարվել էր, որ Արցախի վարչապետը բլոգեր է դառնում: Բայց պարզվեց, որ ոչ թե վարչապետն է բլոգեր դառնում, այլ կառավարությունը: Երևի աշխարհի առաջին կառավարությունն է, որ բլոգեր է դառնում: Մի կաևոր բան ևս, մեկնաբանությունները միանգամից չեն հայտնվում վարչապետի կառավարության բլոգի տակ: Մոդերատորն է որոշում, ո՞ր մեկնաբանությունն արժե հայտնվի, որը` ոչ: Մի խոսքով բլոգի ոգուն հակառակ մի բան է բացվել բլոգային հարթակի վրա: Տվյալ դեպքում հարց է առաջանում, ո՞րն է իմաստը: Կառավարությունն ունի կայք, որը կարող է թույլ տալ նմանատիպ շփում կառավարության և քաղաքացիների միջև: Երբ այս մասին խոսակցություն էր գնում, միջին աստիճանի մի պաշտոնյա ասաց. "Հա դե հո՞ ամեն մարդ չպետք է կարողանա վարչապետին բան գրի": Հավանաբար կառավարությունում նույնպես այդպես են մտածում:
բլոգեր,
վարչապետ,
կառավարություն,
Արցախ,
Արա Հարությունյան