Նախ ասեմ, ես էլ պրոֆիլ ունեմ одноклассники-ում: Ճիշտ է ամիսներով մոռանում եմ մտնել, բայց այնուամենայնիվ: Դեռ ընկերներ ունեմ, որոնց հետ շփվելու միակ տարբերակը հենց այս սոցիալական կայքն է: Չնայած իմ ընկեր
mv83 -ն ասում է, որ հիմա էնտեղ նույնիսկ գուգլի ռոբոտներն են հակագազով մտնում:
Ստեփանակերտցի ծանոթներիցս մեկը երկու երիտասարդ աղջկա զրույց էր լսել: Աղջիկներից մեկն ասել էր, որ ուզում է նոր հողատարածք գտնի, իսկ մյուսն ասել էր, թե իր նպատակը փիղ գնելն է: Այս աղջկական ցանկություններից զարմացած ընկերս պատմեց լսածը և երկար վերլուծություններից հետո եկանք այն եզրակացության, որ ուղղակի աղջիկները одноклассники-ում խաղ են խաղում:
Այսօր փողոցում մի տղա գոռում էր աղջկա վրա, թե ինչու է պատասխանել: Աղջիկն էլ արդարնում էր, ասելով թե ինչ է պատասխանել: "Կարևոր չի ինչ ես պատասխանել, կարևորն այն է, որ պատասխանել ես", ասաց տղան: Ու ես, որ մտքերս բոլորովին ուրիշ կոնտեքստում էին, չհասկացա ինչ պատասխանի մասին է /մտածում էի պետական ինչ-որ հիմնարկի ուղղությամբ/, մինչև տղան ասաց, որ ընկերուհին պրոֆիլը վերջնականապես ջնջի: Օհօ, հասկանալի է:
Եվ վերջում, ես շատ ուրախանում եմ, որ одноклассник-յան իմ ընկերուհիները ինձ ջնջում են իրենց ընկերների ցանկից: Նշանակում է` նրանք արդեն ընկեր են գտել :)))