(no subject)

Sep 09, 2018 22:01

Իսկ Մինասյանը հրաժարական ինչու չի տալու՞։
Պարզ չի, որ իրա մակարդակը էլ չի՞ քաշում։ Յան Պոտերֆիլդի ժառանգության վրա երկար չես քաշի։

Էդ պետք է կարողանալ բնավ ոչ տուպոյ ազգի ներկայացուցիչներին սարքել դաշտում դեբիլ։
Որովհետև անհատական պարտականություններով էնքան է ծանրաբեռնել, որ թիմային խաղը քանդել է, մարդիկ չգիտեն ինչ անեն։ Թիմային խաղ է պետք դնել, որ գոյություն չունի։

Ճ-կլասի, եժանով արտասահմանցի բերելով չի, որ հետո ասեն, թե հայ պիտի լինի։
Թող ուզբեկ լինի, բայց թիմի մակարդակից բարձր մարզիչ է պետք, որ բարձրացնի թիմը, թիմի թերությունները շտկի, ոչ թե թիմի մակարդակից ավելի ցածր։
Թանգ է, շատ։ Բայց ուրիշ տարբերակ չկա, մեր ունեցածը շատ թույլ է։

Խաղացողը դրսում կարա դեռ կայանա, բա մարզիչը որտե՞ղ կայանա, եթե չեմպիոնատը քուչի ֆուտբոլ էր։ ՈՒ ստացվում է, որ մեր ունեցած մարզիչները ֆուտբոլիստներից ցածր են, հետևաբար հավաքականը ցածրացնելու են։ Դրսից թանգ մարզիչ է պետք։ Մնացածը ինքնախաբեություն է։

Спорт

Previous post Next post
Up