Aug 29, 2018 22:20
Քոչարյանը իսկապես իրականությունից կտրվել է:
Ասում է կենտրոն կարող է դառնալ:
Էդ ՀՀԿ-ն վերակենդանացման ենթակա չէ: Ինչքան պահես, էնքան նեխելու է:
Քաղաքականության մեջ նույնիսկ Արփինե Հովհաննիսյանն ու Շարմազանովը հիմա չեն կարողանա մնալ: Մի գուցի մի 10-15 տարի հետո, երբ իրանց մոռանան, նոր գործիչներն էլ առավելագույն սխալները անեն, որ մարդկանց աչքին էլ բան չերևա: Ուր մնաց Ռոբերտ Քոչարյանը:
Իսկապես չի հասկանում:
Կամ էլ նորից դիակների, այս անգամ հարյուրավոր դիակների վրայով: Այլ տարբերակ վերադառնալու չունի:
ՈՒ մարդիկ դա շատ լավ հասկանում են:
Չնայած իրա տեսակետից արժի Աշոտյանենց օգտագործել, էդ ռեսուրսով մտնել բանակցությունների մեջ, փորձել պայմանավորվել իշխանության հետ, փողերը տալ ու հետո դրանց գցել: Դե որպես ծրագիր: Էդ եթե իրապես հասկանում է իրավիճակը:
Բայց կարծում եմ, քանի ոչ մի կոպեկ չի ուզում տալ, ոչ մի բան զիջել, ապա լինելու է հակառակը ու Քոչարյանը կորցնելու է ավելի շատ:
Мозговедение,
Էշիզմ,
Հայաստան,
Մթքովս անցավ