Jul 22, 2018 11:32
Անտառահատների պահով մի բան կառաջարկեի։
Արգելել փայտանյութի վաճառքը, կոնֆիսկացնելով և բեռը, և մեքենան, ծախողին էլ, վերավաճառողին էլ մի 3 տարի կալանք։
Թմրանյութի հման։
Եթե վաճառքը արգելված չի, ապա արտադրանքի արգելքը անիմաստ է։
Հայաթներում, փողոցներում բեռնատարները ազատ կանգնած ու նոր կտրած փայտ են ծախում։
Տեղացիները իրենց կարիքի համար ինչքան էլ կտրեն՝ թիվ չի լինի։
Ներմուծման վրա էլ հարկերը հանեք, որ փայտը կոպեկներ լինի, ու ձեռք չտա տեղում կտրելը։ Կարգավորեք ներմուծումը ու հետագա վաճառքը, և արգելեք թարմ փայտի ազատ վաճառքը։
Վերջ։
Թե չէ անտառապահ֊տեղացին կյանքում հարևան֊ազգականին չի կանգնացնի, կամավոր բնապահպաններն էլ հա ծեծվելու են։
Hayk Konjoryan հնարավոր է՞ նման օրենսդրական նախաձեռնություն հաջորդ նստաշրջանին։
Թե չէ կտրելը արգելված է, իսկ վաճառքը ոչ։ Ըտենց ոնց կլինի՞։ՃՃՃ
Технологии