Jun 03, 2018 15:41
Խնդիրը միայն «տափակ լեգիզմը» չէ։
Այլ նաև Նիկոլ Փաշինյանի ու թիմի ոչ վենդետային թավշյա պարտավորությունները վերնախավի, խոշոր կապիտալի հետ և լիբերտարիան մոտեցումները, ազատ շուկա, կապիտալ և այլն։
Բիզնեսի սրբության ու պետության չխառնվելու իդեա֊ֆիքսը փակում են սոցիալական հեղափոխության ճանապարհը, իսկ օլիգարխատի հաշվին միջին դասակարգի ձևավորումը առանց պետական քաղաքականության կտևի տանամյակներ, եթե իհարկե օլիգարխատը էնքան միամիտ լինի, որ այդ ճանապարհը չփակի։
Իսկ այդ պատմական ժամանակը այս թիմը չունի։
Եթե մի քանի տարում չփոխվի երկրի օլիգարխիկ սոցիալ-տնտեսական կառուցվածքը, հետևաբար քաղաքականության, գաղափարախոսության հիմքերը, ապա թեման փակված է։
ՈՒղղակի Ալեքսանյան֊Սուքիասյան֊Նուշիկյանները կդառնան Նիկոլ Փաշինյանի բազան՝ փախնելով Սերժ Սարգսյանից։ ՈՒ կլինի լիբերտար֊օլիգարխիկ կապիտալիզմ մարդկային դեմքով, այն ինչը չկարողացավ անել Տիգրան Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը ու Միքայել Մինասյանը։
Օլիգախիկ բազիսը պիտի քանդվի, որ մեռնեմ օրենքին ասելով ի շրջանս յուր չվերադառնանք։
Արմեն Հովհաննիսյան June 3 at 12:49pm
Օրենքի տառը, ստորակետը, բանը հասկացանք, բայց արդյունքում ունենք, որ ռեակցիան ահավոր թափ ստացավ, Ստեփանակերտի իրավիճակը՝ վկա։ ՀՀԿ-ն ԱԺ ից կամաց-կամաց ցրվում ու կոնցետրացվում է դատախազություն-դատարան և այլն։ Դրանք ռիսկ սիրող տղաներ չեն, իսկ էդպես ավելի ապահով է՝ հակառակորդիդ ազատական նախապաշարմունքներն էլ քո օգտին են աշխատելու։
Սոցիալ-տնտեսություն,
Элита лавочников,
Մթքովս անցավ,
Технологии