Hayacq.com-ի հարցազրույցը վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ
-Բազմիցս առիթներ եղել են չեղարկելու հայ-թուրքական արձանագրությունները: Ըստ Ձեզ, ներքին սպառման համա՞ր դրվեց վերջակետ արձանագրություններին, թե՞ այլ պատճառներ կան։ Դա ինչ-որ ձևով առնչվու՞մ է Հայաստանում ներքին քաղաքական վերադասավորումներին:
-Կարծում եմ վերջնականապես համոզվեցին, որ այդ արձանագրությունները ոչ մեկին հետաքրքիր չեն, ու նաև, որ դրանք օրակարգում պահելով չեն կարող լավ, խելոք եվրոպական տղայի կերպար ստանալ, կամ «ծախել» արձանագրությունների հովանավորների վրա, քանի որ Թուրքիան դարձել է խնդիր իսկ հայ-թուրքական «հաշտեցումը» ոչ ակտուալ։ ՈՒ նաև հասկացան, որ չեղարկելով էլ ոչ մի խնդիր չեն ունենա, վախենալու բան չունեն: Որոշեցին այդ հիմար արձանագրություները հանեն մեյդանից ու մի քիչ ներքին օրակարգում հայրենասեր խաղան, մոռանալով, որ ներսում բազմից զգուշացվել է, որ այդ արձանագրությունների ստորագրումը կոպիտ սխալ էր։
-Թուրքիան բազմիցս նշում էր, որ հայ-թուրքական արձանագրությունները և ԼՂ խնդիրը մեկ փաթեթի մաս են։ Ի՞նչ հետևանքներ կթողնի դրանց չեղարկումը:
-Կարծում եմ, զուտ փիառի տեսակետից, երկու կողմն էլ նույն բանն են ասելու՝ թե մենք ուզեցինք վերականգնել հարաբերությունները, բայց մյուս կողմը չուզեց։
Այժմ, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման տեսակետից, Հայաստանը ավելի բարենպաստ դիրքերից կարող է վերսկսել տեսականորեն հնարավոր նոր գործընթացը՝ առանց պատմաբանների հանձանաժողովի պայմանի։
Իսկ գործնականում, այդ հարցը հիմա ակտուալ չէ, ու չեմ կարծում, որ չեղարկումը ինչ որ հետևանք կթողնի։ Այդ արձանագրությունների ստեղծման հանգամանքներն իրենց սպառել էին։
-Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտի 15-ին, Բաքվում Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը։ Մինչդեռ Հայաստանում բոլորը զբաղված են վարչապետի ընտրության հարցով:
-Կարծում եմ, որ մենք նույնիսկ վարչապետի ընտրությամբ չենք զբաղված։ Ուղղակի յոլա ենք գնում, սպասում ենք, մինչև տեսնենք ինչ կլինի այս ամենի վերջը։
https://hayacq.com/28468--.html <-lj-cut/>