Jan 19, 2018 21:12
Ազգս մանկուց Արսենալի կողմնակից է, ասեմ որ իմանաք։
Բարի, նաիվ, մանկական անմիջականությամբ պարզ փոքր ժողովուրդ ենք այս մեծ աշխարհում, ու Հենոյի ֆենոմենը դրանում է։
Տղեն տարեկան 4-5 միլիոն է ստանում, չգիտեմ եվրո թե ֆունտ, մարդիկ որ կյանքում 4 հազարը չեն տեսել ընենց են իրա համար երկպագում֊դարդոտվում՝ ոնց որ իրենց ընտանիքի անդամը լինի։
Հանձինս Հենոյի՝ մենք ենք այս մեծ աշխարհում, մեր՝ դեռ հիշվող մեեեծ ամբիցիաներին համարժեք։ Ինքը մեր տեղը մտել է այնտեղ, որտեղ մենք պիտի ազգովի լինենք, ու չկանք։
Չե, կանք, հանձինս իրեն։ Մեզ դա պետք է։
Դժվար թե, անհնար է որ ասենք ինքը սա կարդա։
Բայց կարևոր չի։
Կարևորը որ մենք իմանանք, որ յուրաքանչյուր հայը իր հաջողությամբ՝ մեզ բոլորին ու հայ ընդհանրությանը ևս մի դար կյանք է տալիս հավերժության մեջ։
Սիրուն խոսքեր են։ Փաթոսով։ Էլի կարևոր չի։
Որ տուպոյ գլուխները մտնի, որ և հաջողությունը, և /ուշադրություն/ անհաջողությունը, կեղտոտությունը, տականքությունը անձնական չի, ուզենա, թե չուզենա։
Ինչու գրեցի։
Ուղղակի գիտեմ, որ մենք վսե տակի լավն ենք։ Ինքնակառավարվելու ունակություն չունենք, մնացածով լավն ենք, բարի, միամիտ բիձուկ ենք։ՃՃ
Էսքանը։ Մնացածը նախերգանքն էր։
Мозговедение,
Спорт,
Անդրանիկություն,
Հայաստան,
Հայկական հեթիաթ