Jan 27, 2018 12:01
Լավ գիտնականը իր ֆինանսական հարցերը կլուծի՝ կգնա ԱՄՆ։
Լավ օջախի տղեն իրա ֆինանսական հարցերը կլուծի՝ կեթա Սիկտիվկար ընտանիքով։
Լավ տղեն իր անվտանգության հարցերը կլուծի՝ փող կտա կամ կդասալքի Հոլանդիա։
Ու ըտենց։
Իսկ այդ դեպքում մեզ էլ պետություն ու բազմասերիանոց Լևոն Մկրտչյան ինչներիս է՞ պետք։
Լավ Լևոն Մկրտչյանը գիտության ու կրթության ֆինանսական հարցերը կլուծի՝ կամ էլ թող արտագաղթի նախարարի պաշոտնից Սիկտիվկար։
ՀԳ
Էս մեր իշխանավորները մեր նման խնդիրներով ու աղքատ երկրում՝ հենց իրենց պարտականության մասին է խոսք գնում միանգամից ծայրահեղ աջ֊նեոլիբերալ են դառնըմ, թե բա պետության դեր չկա, ինքներտ յոլա գնացեք, ազատ շուկա է։
Բայց մեր՝ քաղաքացիների պարտականությունների մասով հայրենասերա֊ավատատիրական քարոզ են միացնում․ ժողովուրդը պիտի, պարտավոր է, փոխվի, աճի, նպաստի ու շատ֊շատ ու բերանը փակ աշխատի։
Իրենք չէ, բայց ժողովուրդը այո։
Եվ հակառակը՝ իրենց կարգադրելու, արտոնելու, չթողնելու, կարգավորելու, լափելու ու պետությունը սեփական դուքյան օգտագործելու իրավունքների մասով անսասան են։ Իրենք իշխան, իսկ մենք հպատակ։
Ուրեմն, կամ խաչը հանեք, կամ թումբանը հագեք։
Элита лавочников,
Էշիզմ