(no subject)

Dec 07, 2017 12:01

Իսկ ձեր մոտ եղել է՞ զգացողություն, երբ հենց այս ժամին նայում ես փողոցին, ու քեզ թվում է, թե վաղ առավոտ է։ Որ մի քիչ հետո սկսելու է լուսանալ, որ ինչ որ մի բան է լինելու, մի լուր ես ստանալու ու մի ճամփորդության պիտի գնաս։ Դուրս կգաս փողոց, ցուրտ կլինի, բայց գիտես, որ տաքանալու է ու ցրտից չես վախենում, ու կգնաս հեռու։ ՈՒրախ կքայլես դատարկ փողոցով, սառը օդը կուլ տալով, թարմացած ու մի քիչ քնքոտ։ Բայց գիտես, որ էլ չես քնի, արդեն ուշ է, ու պիտի գնաս ու հասնես տեղ։
Բայց պարզվում է․․ առավոտ չի, երեկո է։
Եղել է՞։

Այ իմ մոտ էլ չի եղել։

Անկապ, անձնական, Юмор

Previous post Next post
Up