Ա կիրեմ է:
4-րդ օրն է լսում եմ էս տղերքին: Մտածում էի:
Հիացած եմ: Ռէփի սիրահար չեմ, ես ավելի դեպրեսիվ ու ամեն ինչ լրջացնող ռոքի սերնդից եմ, ու նոր երաժշտության մեջ ինձ համար բան չէի գտնում: Նաև չէի հասկանում գտնողներին:
Բայց հիմա ես տեսա մի բան, որ ինձ հույս տվեց:
Հասարակ լսող եմ: Բայց ես տեսա. ազնվություն, անկեղծություն, սոցիալական ակտուալություն: Դրանք են գլխավորը:
Ոչ թե ոռները ու մնացած բարեմասնությունները բաց գիշերային ակումբների սուտի գողագանների ծռմռվելը, նմանակումը, դերասանությունը ու դատարկությունը, այլ շատ շիտակ ինքնաբավություն մի սերնդի, որը գիտի թե ինչ է ուզում, ու ինչ է անելու:
Զինվորական համազգեստը, բառերը, միտքը մի միասնության մեջ մի ընդհանուր նոր սերունդ ինձ ցույց տվեցին, որը մեր նման չի կարող լինել իր ձևով, բայց որակը շատ լավն է:
Նոր հասկացա, թե ինչու առաջադեմները ձայն չեն տալիս: Որովհետև նոր ձևը լցվել է հին ազգային տակառկի մեջ, ոչ թե «այո սեքսին, ոչ պատերազմին»:
Բայց նաև ազգայինները պիտի պատրաստ լինեն ընդունել այս սերնդի այս ձևը:
Հա, ես տեսա «իսրաելական» երիտասարդությունը, զենքը մի ձեռքին և նոր տեխնոլոգիաները, ձևերը մյուսում: Պիտի սովորենք ընդունել նրանց ինչպիսին որ կան:
Click to view