Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հայֆոն շարժման աշխատանքային խումբը փորձեց հստակեցնել իր և շարժման առջև դրված նպատակները: Ահա դրա արդյունքը:
Շարժման հիմնական և առաջնահերթ նպատակն է կասեցնել հայ ազգային ու մշակութային համընդհանուր նահանջը թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում. իր շուրջը համախմբել հայրենանվեր երիտասարդների, նրանց միահամուռ գործունեությամբ նպաստել
1. հայ ազգային, ազգագրական երգ-երաժշտության, ազգային, ազգագրական պարերի պահպանման, որակյալ մշակման և տարածման գործին,
2. փնտրել և գտնել մշակութային արժեք ներկայացնող՝ երգարվեստի ու պարարվեստի ժողովրդական, ազգագրական՝ մոռացության մատնված նմուշներ, օգնել դրանց մշակման ու տարածման գործին,
3. ամեն կերպ խոչընդոտ հանդիսանալ ազգային մշակույթի ինքնագործ՝ ոչ ճիշտ ու խեղաթյուրված մեկնաբանությանը,
4. հայ ազգային մշակույթը վերադարձնել ժողովրդին. հասնել նրան, որ ազգային երգ ու պարը կրկին դառնա հայ մարդու կյանքի անբաժան ուղեկիցը. վերագտնի իր արժանի տեղը ինչպես կենցաղում, այնպես էլ ծիսական արարողություններում ու տոնական հանդիսություններում, հնչի, ներկայացվի հասարակական վայրերում, հեռարձակվի հեռուստատեսությամբ ու ռադիոյով՝ թե՛ մասնավոր, թե՛ հանրային,
5. այսպիսով նպաստել հասարակության՝ հատկապես երիտասարդության շրջանում ազգային ինքնագիտակցության ու ինքնաճանաչման գործընթացին, բարձրացնել ազգային ինքնագնահատականը:
Եվ որպես հետգրություն՝ նոյեմբերի 29-ին ժամը 18.00-ին ՀԱՅՖՈՆ շարժումը հրավիրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ տեր Եսայու գլխավորությամբ
շարականներ սովորելու: Բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին հատուկ խնդրանք՝ ցանկալի է ը ընդունված գլուխը քողով ծածկել: Սիրով սպասում ենք ձեզ:
Հարգանքներով՝ ՀԱՅՖՈՆ շարժում: