Մեր երկրի ապագան լա՛վ է լինելու

Sep 25, 2011 09:47

Այսօր լրացավ <<Վան>> գործողության 30-ամյակը:Ուղիղ 30 տարի առաջ՝ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մարտիկները գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը:

Հիշելով քաջ հայորդիների սխրանքը՝ այսօր մի խումբ երիտասարդներ` Գեղամ Օհանյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր:Նրանց շարքում էին նաև թիվ 133 դպրոցի աշակերտները՝ ուսուցիչ Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ:


Եռաբլուրում էին գործողության մասնակիցները՝ Վազգեն Սիսլյանի գլխավորությամբ:Ներկաներին գործողության մասին մի փոքր պատմելուց հետո երիտասարդներին ուղղեցին իրենց պատգամներն՝ ասելով,որ իրենց սխրանքի մեծագույն գնահատականն այսօր այս երտասարդների ներկայությունն է Եռաբլուրում:




Այցելեցինք նաև Արցախյան ազատամարտի հերոսների գերեզմաններին՝ Դև (Դավիթ Սարապյան),Դուշման (Վարդան Ստեփանյան),Հեթանոս Գագո,Մոնթե Մելքոնյան...
Յուրաքանչյուր հերոսի գերեզմանի մոտ կազմկերպիչներն աշակերտներին պատմում էին կենսագրական տվյալներ և դրվագներ հերոսի կյանքից:







Ճանապահի սկզբում երիտասարդներին բաժանվեցին "Հայֆոն" շարժման թերթիկներ՝ 22 հայրենասիրական երգերով:Ինչպես ամբողջ ճանապարհին,այնպես էլ Եռաբլուրում երիտասարդների շուրթերին էին "Գետաշեն"-ը,"Գինի լից"-ը,"Քաջ Վարդանի զավակներն ենք","Արյունոտ դրոշ","Հայեր միացեք"....



Իսկ վերջում,հայրենասիրական երգերի շուրջ 100 թերթիկներ նվիրվեցին դպրոցի սաներին,ովքեր այնքա՛ն ոգևորությամբ և մարտական ոգով էին կատարում այդ երգերը:




Ու ինչպես Նժդեհն է ասել՝ եթե ուզում ես գուշակել,տեսնել մի ժողովրդի ապագան,նայի՛ր նրա երիտասարդությանը:Նայում էի այսօր այս երեխաներին ու մտածում..."մեր երկրի ապագան լա՛վ է լինելու" :)




Աղբյուրն` այստեղ:

Մոնթե Մելքոնյան, Դուշման, "Վան" գործողություն, hayfon, արցախյան հերոսամարտ, Դև, Նժդեհ, айфон, Վազգեն Սիսլյան, Եռաբլուր, հայրենասիրական երգեր, Հայֆոն շարժում, ՀայՖոն շարժում

Previous post Next post
Up