Զեյթունյոց քայլերգը (խոսք+նոտա)

Sep 04, 2011 20:59

Խմբերգ "Զեյբեկներ" օպերետից

Խոսք` Հ. Չաքրյանի, երաժշտ.` Տ. Չուխաջյանի

Արևն ելավ, Զեյթունցինե'ր,
Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ.
Ինչո՞ւ, ինչո՞ւ գըլուխ ծռենք
Բըռնավորին մեր վիզ պարզած:
Զեյթունցի ենք, մեր սփոփանք
Են պատերազմ և արշավանք,
Սուր, թուր, գնդակ և հրացան
Են խաղալիք մեր հավիտյան:
Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
Մեր շղթայք մենք պատրաստեր ենք,
Ինչո՞ւ այժմեն մենք չստիպենք
Մեր գերողին կրելու զայն:
Կեցցե' Զեյթուն, ապրի' Զեյթուն,
Թող չտեսնե ստրկություն.
Քանի ունի մեզ պես որդիք,
Ապրի' Զեյթուն, կեցցե' Զեյթուն:

ազգային երգ, ազգային մշակույթ, hayfon, երաժշտություն, խոսք, Զեյթունյոց քայլերգը, айфон, նոտա, ազգային երաժշտություն, ազգային

Previous post Next post
Up