Կանչե կռունկ (խոսք+նոտա)

Aug 31, 2011 12:57

Ըստ Կոմիտասի

Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի գարուն է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է:
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն է,
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն է,
Ա՜խ, սիրտս արուն է:

Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արոտ է,
Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է:
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ է,
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ է,
Ա՜խ, սիրտս կարոտ է:

Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արև է,
Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե:
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է,
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է,
Ա՜խ, յարիս բարևե:


ազգային երգ, ազգային մշակույթ, hayfon, Айфон, խոսք, նոտա, ազգային երաժշտություն, Կոմիտաս, Կանչե կռունկ, ՀայՖոն շարժում

Previous post Next post
Up