Երգի հանրահավաք

Jul 08, 2011 22:26

Այսօր կայացավ Հայֆոն շարժման երգի հանրահավաքը ,այս անգամ կազմակերպված Ավա Քոչարյանի կողմից, որը բացառապես կապ չուներ Ազատության հրապարակի հանրահավաքի հետ:
Այս շարժումը չի պատկանում որևէ կուսակցության:
Շարժման հիմնադիր անդամների կազմը ստեղծվել է «Միտք» վերլուծական կենտրոնի լրագրողական դասընթացների շնորրհիվ, որտեղ ձևավորվեց հայ լրագրողների մի խումբ` հայկական ազգային մշակույթը` մասնավորապես երգն ու պարը:
Հայֆոն շարժման նպատակը հայ ազգային երգը, երաժշտությունը և պարերը պրոպագանդելն է:
Այսօր այդ առիթով արդեն հինգերորդ անգամ հավաքվել էին լրագրողները, ազգային երաժշտության սիրահարները, իսկ հյուրերն էին օպերային թատրոնի մեներգիչ Վահագն Մարգարյանը և Աննա Մաիլյանի աշակերտուհիները, ովքեր ներկաներին ծանոթացրեցին Կոմիտասի, Շնորհալու, Հեքիմյանի ստեղծագործություններին:
Հայֆոնի հանրահավաքներին մի քանի անգամ մասնակցել է նաև Սասուն համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը:
Լրագրողները պրոֆեսիոնալ երգչախումբ ստեղծելու մտադրություն չունեն, սակայն պատրաստվում են համշենական երգերը ձայնասկավառակով տարածել, թե ում կատարմամբ դեռ պարզ չէ:
Բացի այդ ազգային երգերին ծանոթացող լրագրողները պատրաստվում են սեպտեմբերից այցելել դպրոցներ և աշակերտներին ուսացանել ազգային պարն ու երգը:
Մնացած ծրագրերի մասին Ավա Քոչարյանը դեռ ոչինչ չցանկացավ հայտնել:
Թող բոլոր հանրահավաքները այսքան բարի ու ուսուցանող լինեն:
Աղբյուրը՝ այստեղ:
Հ.Գ. լուսանկարներն ու տեսագրությունը՝ ինչպես միշտ ՀԱՅՖՈՆԻ ֆեյսբուքյան խմբում:

Երգի հանրահավաք, Կոմիտաս, Ալեքսեյ Հեքիմյան, Խաչատուր Ավետիսյան, ՀայՖոն շարժում

Previous post Next post
Up