Հայոց սարեր շողն է պատել,
Դաշտերը` կանաչ մանյակ,
Վերջին կռունկներ լը էկան,
Լավ լուր բերին մըր համար:
Սասնա քաջեր մտան ձորեր,
Կռիվ կենին անվեհեր:
Մախլուտոյի զենքն է կոդրե,
Պզդիկ Վահան լալ կիլեր:
Հասնինք Սասուն, մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան:
Խմբին հայոց կտրիճներ,
Հայրենիքի փրկության:
Հանեց, թափեց յուր փամփուշտներ,
Կողքի ընկավ, ախ քաշեց,
Գետնի քարեր կդղրդեն,
Գևորգ Չաուշ կբոռեր:
Ելե՛ք, տղե՛րք, էլ ժամ չկա,
Շուն թուրք պադել է չորս կողմ,
Գևորգը լը չվերջացուց,
Թուրքեր ցրվան հազար կողմ:
Հասնինք Սասուն, մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան:
Խմբին հայոց կտրիճներ,
Հայրենիքի փրկության:
Զարգեց կայծակ, մթնեց էրգինք,
Գազան թուրքին պատեց լաց,
Վերին սարեն պրծե խումբը,
Պրծե, գիքե դեպի ցած:
Դեմից Անդրանիկն է գիքե,
Յուր երսունյոթ քաջերով,
Զարկե՛ք, տղե՛րք, մըռնիմ ձըզի,
Թուրքի վերջ գիքը մե օր:
Հասնինք Սասուն, մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան:
Խմբին հայոց կտրիճներ,
Հայրենիքի փրկության:
Click to view