Մենք Քաջ տոհմի զաւակներ ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջութիւն,
Ինչ էլ որ լինի՝ չենք հանդուրժի պարտութիւն։
Ուրեմն յառաջ, զարկենք թմբուկ յաղթական,
Տանք թշնամուն՝ մենք ծեծ ու ջարդ պատուական,
Թող իմանան, մենք չենք դառնայ խաղալիք,
Այնպէս պիտ ծեծենք որ յիշեն Հօր հարսանիք։
Մեր պապերն եղել են քաջերից քաջը,
Անարգել են կայծակների շառաչը.
Մենք էլ նրանց զաւակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանք չկա՛յ, չկա՛յ՝ մեզնից զատ։
Ուրեմն յառաջ, զարկենք թմբուկ յաղթական,
Տանք թշնամուն՝ մենք ծեծ ու ջարդ պատուական,
Թող իմանան, մենք չենք դառնայ խաղալիք,
Այնպէս պիտ ծեծենք որ յիշեն Հօր հարսանիք։
Click to view