Էսօր կյանքումս առաջին անգամ հրաձգարանում էի... Առաջին անգամ ձեռքումս իսկական զենք կար իսկական փամփուշտներով: Սկզբում մի քիչ վախենալու էր, բայց քիչ-քիչ (մինչև ընկերներս կրակում էին) հարմարվեցի ձայնին ու միջավայրին:
Կարևոր է հիշել` պետք է զգույշ վարվել զենքի հետ, ոչ թե վախենալ դրանից... Կարծում եմ` մի անգամ կրակելը բավարար էր սա հասկանալու համար: Հիշում եմ, երբ 10-րդ դասարանում էի սովորում, ռազմագիտության դասին փուզայով կրակում էինք, ես բավականին դիպուկ էի կրակում, բայց էսօր ինչ-որ վախ կար մեջս. դե հո չես համեմատի իսկական զենքն ու փուզայովը :) Հիշում եմ նաև ուսուցչի զգուշացումները. զենքը` լինի փուզայով, թե փամփուշտով, մարդկանց վրա ուղղել չի կարելի:
Ցուցամատդ սկզբից ձգանին մի´ դիր: Նշա´ն բռնիր ու նո´ր քաշիր ձգանը: Молодец, десятка... Հնչեց Մակարով տեսակի ատրճանակով իմ առաջին կրակոցից հետո... Փաստորեն դիպուկությունս չեմ կորցրել :) Վատ չկրակեցի (մի քիչ գլուխ գովեմ), բայց Բերետտային այդպես էլ չհարմարվեցի... Մակարով ու Մագնում տեսակի ատրճանակներն ավելի հարմար էին ...
Շատ հետաքրքիր օր էր, հետո էլ ասում են կարմրացնում ենք... Բա ոնց էստեղ չգրեմ, որ եթե չլիներ ՄԻՏՔ-ը, ես հրաձգարանում գուցե երբեք էլ չլինեի... :)