Թումանյանը հուշերում

Feb 19, 2012 19:43


                                                                                         Թափառելով Բորժոմ պարկում՝
                                                                                         Հիշում է Ձեզ և ուղարկում
                                                                                         Շատ բարևներ ու սեր անկեղծ
          ( Read more... )

հուշեր, մտքեր, Հովհաննես Թումանյան, իշխանուհի Մարիամ Թումանյան

Leave a comment

բայց տես ինչ կին է եղել, է՞՞ khlurd February 19 2012, 16:32:50 UTC
Առաջին աշխարհամարտի տարիներին տիկին Թումանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ գաղթականների համար ստեղծվեցին կազմարարական, ջուլհակագործական, կարի ու կոշկագործական արհեստանոցներ: Նա ստանձնեց նաև Կովկասի հայոց բարեգործական ընկերության` զինվորների համար բացված հիվանդանոցի տնտեսության ղեկավարությունը: Նրա մտահղացմամբ բացվեց «Մի գավաթ թեյ» թեյարանը (Գասպար Տեր-Մարգարյանի Գոլովինսկի փողոցում գտնվող տան առաջին հարկում, սրա օրինակով հետագայում բազմաթիվ թեյարաններ բացվեցին Թիֆլիսում), որից ստացված եկամուտը տրամադրվում էր բարեգործական նպատակներին: Այնուհետև Մ. Թումանյանն անցավ Դիլիջան և այնտեղ բացեց որբանոց՝ եղեռնից մազապուրծ որբերի համար, հետագայում նաև ջուլհակագործական արհեստանոց՝ գաղթականների համար:
Ունենալով բարձր ճաշակ ու խորաթափանց միտք` նա նկատում էր տաղանդավոր ու խոստումնալից գրողներին և ամեն կերպ սատարում նրանց: Ի դեպ, նա իր «Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները» գրքում հետաքրքիր, բոլորովին նոր լույսի տակ է ներկայացնում ծանոթ գրողներին ու մտավորականներին, մի բան, որ ճանաչողական մեծ արժեք է տալիս նրա հուշերին ոչ միայն պատմաբանների, այլև գրականագետների համար: Նա վճռական դեր է խաղացել մանավանդ Հովհ. Թումանյանի ստեղծագործական կյանքում: Նրա մեկենասությամբ են հրատարակվել Հովհ. Թումանյանի մի քանի գրքեր (ընդ որում՝ առաջին պատկերազարդ գունավոր գրքույկները հայ իրականության մեջ), նրա հայթայթած միջոցներով է Հ. Թումանյանն ապաքինվել Աբասթումանում, կատարել ճանապարհորդություն դեպի Անի, նրա միջնորդությամբ տեղավորվել աշխատանքի և այլն: Երկու բազմազավակ Թումանյանների (Հովհաննես Թումանյանը տասը զավակ ուներ, Մարիամ Թումանյանը` վեց) բարեկամությունը վերաճել է սիրո, որը նրանք հերոսաբար անթեղել են իրենց սրտում` երբեք չանցնելով «քնքուշ բարեկամության» սահմանները:

Reply

Re: բայց տես ինչ կին է եղել, է՞՞ hayaghjik February 19 2012, 19:12:37 UTC
Իսկապես ակտիվ հասարակական ու մշակութային գործիչ է եղել իշխանուհի Թումանյանը…
Լավ է՝ գոնե գրի է առել իր հուշերը։ Թե դրանք չլինեին, շատ բան կորցրած կլինեինք։

Reply


Leave a comment

Up