Այստեղ, այնտեղ և ամենուր. ԽԾԲ

Jun 30, 2011 21:21

Բանկ եմ ասել էէէ՜... Ուսումնական պրակտիկայի համար ուսանողներին ընտրում են հարցազրույցով: Բայց որ իմանաք հարցազրույցն ինչ ա էդ բանկի Անձնակազմի կառավարման բաժնի որոշ աշխատողների պատկերացմամբ: Կարող ա իրանց տարբերակն ավելի արդյունավետ ա, չգիտեմ:

Հարցազրույցի դասական հայկական տարբերակ.
  • հավաքել այնքան մարդ, որքան սենյակում աթոռ կա,
  • տվյալները լրացնել տալ մշակված հարցաթերթիկում,
  • խմբակային հարցազրույց անցկացնել, տալ հարցեր ու խմբակային պատասխաններից որոշել՝ ում կարելի ա վերցնել, ում՝ ոչ,
  • ընտրել այն ուսանողներին, ում համար «հարցազրույցից» առաջ կամ հետո հեռախոսազանգ են ստացել կամ բանկի աշխատողներից մեկը հասցրել է բարեխոսել:

ուսանող, հարցազրույց

Previous post Next post
Up