Շփումը՝ գիտելիքից կարևոր

Jun 20, 2011 23:52

Հաճախ մարդիկ իրենք իրենց հարց են տալիս. «Ինչի՞ համար են հարցազրույցները. գործատուներին թեստավորման փուլը բավական չէ՞ աշխատանքի ընդունելու կամ միգուցե չընդունելու համար»: Պարզվել է՝ ոչ:
Ինչ-որ առիթով Ջոն Դ. Ռոքֆելլերն ասել է. «Մարդկանց հետ վարվելու կարողությունը մի իր է, որ կարելի է գնել ճիշտ այնպես, ինչպես մենք գնում ենք շաքարը կամ սուրճը… Եվ ես այդպիսի կարողության համար կվճարեմ ավելին, քան աշխարհում գոյություն ունեցող որևէ այլ բանի համար»:

Դեյլ Քարնեգին «Ինչպես ձեռք բերել ընկերներ» հայտնի գրքում գրում է. «Հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ նույնիսկ տնտեսության տեխնիկական ճյուղերում աշխատողների առաջադիմությունը մոտ 15 %-ով է պայմանավորված տեխնիկական գիտելիքներով, իսկ 85%-ով՝ գործընկերների հետ վարվելու կարողությամբ»:

Փաստորեն ստացվում է, որ այն մարդը, ով բացի տեսական ու գործնական գիտելիքներից կարող է նաև սեփական մտքերն արտահայտել, ղեկավար դեր ստանձնել ու ոգևորել գործընկերներին, գործատուի կողմից ավելի բարձր է գնահատվում: Երևի իրենց պոտենցիալ աշխատողների մոտ հենց վերջին թվարկածս հատկանիշներն էլ փնտրում են գործատուները:
                       

Վերջում էլ աշխատեցի գտնել մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն պատրաստվել հարցազրույցին.
  • հավաքե՛ք հնարավորինս շատ տեղեկատվություն կազմակերպության մասին, որտեղ աշխատելու հայտ եք ներկայացրել,
  • հնարավորության դեպքում շփվե՛ք կազմակերպության /նույնիսկ նախկին/ աշխատակիցների հետ,
  • հարցրե՛ք սպառողների ու գործընկերների կարծիքները կազմակերպության մասին…
  Հարցի մի կողմ էլ կա. հայկական աշխատաշուկան ունի իր առանձնահատկությունները՝ ԽԾԲ, օրինակ: Այդ դեպքում ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցի:
  Հ.Գ. . Վաղը գնալու եմ Բիլայնի «3-րդ սերնդի ստաժավորման ծրագրի» հարցազրույցին /ուղղակի ոչ թե աշխատանքի, այլ ստաժավորման համար/. թեստերի արդյունքնեը բավարար են եղել :)

«Ես», գիտելիք, հարցազրույց

Previous post Next post
Up