Հեռախոսով էի խոսում, մեկ էլ բակից երգ լսեցի, էն էլ Սայաթ-Նովա: Պատկերացրեք զարմանքս. պատուհանից դուրս նայեցի. ծառերի ստվերում փոքր փայտե աթոռին նստած սպիտակ ցիլոյով, ամբողջովին սպիտակ հագած մի պապիկ քամանչա է նվագում ու երգում Սայաթ-Նովայի երգերից: Բակի երեխաները հավաքվել են, շրջապատել նրան ու լսում են: Հենց նոր անցավ աշուղական երգերի, երգում է Ջիվանու "Ախ, իմ հայրենիքիս ջուրը":
Հ.Գ. պապիկը տեղափոխվեց հարևան բակ: Գուցե ձեր բակ էլ հասնի :)