Exams and Tests are VerY HARD VAAAAY mama jAAAn!!!

Dec 23, 2008 14:37


Ինչ ճիշտ են ասում , որ Տարին ոնց սկսես, էնպես էլ կավարտես: Արդեն երրորդ տարինա, որ ես տանջված, կրթվող, գրքեր ու գրականություն մաշող ուսանողները, Նոր տարին դիմավորում են կարմիր աչքերով, այտուցված դեմքով, չսանրված մազերով ու լիքը, լիքը սենց բաներով: Էդ ասում եմ արդեն երեք տարի, որովհետև ես երրորդ տարինա, ինչ եդ եմ տեսնում: Հա էդ պես դեղնակարմիր հայացքներով էլ ավարտում են ՏԱՐԻՆ:Իմ աչքերն էլ էնպես են ցավում արդեն, էնպես են ցավուուուում: ՎաաաաաաՅ!!!!! Բայց դե ճարներս ինչ. ընկել ենք պիտի քաշենք: Ես ուզում եմ ասեմ,թե օրինակ ինչ տվեց ինձ ես տարի Երևանի պետական համալսարանը, հիմի ինձնից ինչա պահանջում ու ես ինչից ինչքան եմ տալու: Նախ սեպտեմբերի, թե հոկտեմբերի սկզբին ինձնից միանգամից փող ուզեց, դե ես էլ տվեցի: 100.000դրամ ՏԱԿ: Հետո Չարենցի դահլիճում, եդ են դահլիճնա, որտեղ Կորնելիջը, ես մի քանի օր առաջ, ասում են զեկույց կարդաց: Հա մի խոսքով, էդ դահլիճում ողջագուրվեցինք մեր առաջին կուրսերի հետ, հետո ծանոթացանք էլի ինչ որ պապերի ու տատերի հետ, ովքեր բանից պարզվեց ուղիղ 1 կիսամյակ ջանում էին մեզ իրբ ինչ որ բաներ սովորեցնել: Կարելիա ասել, որ ոմանց մոտ ստացվեց: Ուղղակի, ազգ ջան, հարցը նրանումա, որ էդ դասախոսների ձայները ամեն դասի մարդու բթացնում էին, շշմացնում, հետո ես ուսանողին ասում էդ մեր սաղ ասածները մեզ հետ տուր: ԲԱ դե հետ տուր: Էսօր արդեն էդ հետ տալու օրերն են..... Վայ չեք պատկերացնի ես ուսանողների սրտները ես ոնցա խառնում, ես ոնցա խառնում: Ու եդ դաժան վիճակներով խզված ձայնային լարերով, հիվանդ, մրած ու փոշմանած ես <<գառ>> ասեմ դուք իրա մամային պատկերացրեք, հա եդ փոշմանած գառան հայացով նայում են ես շրթունքը թռած դասախոսին ու էդ հայացքով ասում <<Վայ մեռնեմ ջանիդ,  Աստված պահի քո բալին, զաչոտս դիիիր, գնաամ էլիիի>>: Դե, դեմը նոր տարիա, դասախոսը բարեկենդանի դերա ստանձնում ու ուսանողների զաչոտները շարում: Բայց դե դասախոս էլ կա, դասախոս էլ: Կաշը ամեն դեպքում ավելի շատա ու շռայլները շատ քիչ են: Պետքա պատասխանենք`մինչև վերջին տառը: Քննությունների մասին դե դեռ չեմ խոսում: Մի դասախոս կա հենց քննության անուն եմ լսում արդեն էդ դասախոսի կերպարնա գալիս աչքիս առաջ: 
       Բայց դե աշխարհը մեծ ա, լույսն էլ բարի ա: Սովորողը սովորումա ու ստանում, փոշմանողը փոշմանումա ու երբեմն ստանում, իսկ շպարվողներն էլ էնտեղ են իրանց համար խաղում են ու ուրախանում:

cavot tema!!!!

Previous post Next post
Up