Dec 31, 2018 23:27
Մեր հողագունդը կատարեց իր հերթական չորս միլիարդ հինգհարյուր միլիոն եսիմ որերորդ պտույտը իր հարազատ աստղի շուրջը և անցավ իր հաջորդ պտույտին:
Մեր կարուսել մոլորակը մեզ հետ միասին պտտվում է միշտ միևնույն ուղղությամբ ու ես ափսոսում եմ, որ էլ հնարավոր չէ ետ գնալ ու երթիկներից գլխարկ կամ գուլպա կախել նոր տարում բախտ գուշակելու համար: Հնարավոր չէ վասիլ ու կուկուլ, թոնրի գաթա ճաշակել, ուռենու ճյուղով ու գույնզգույն թղթերով տոնածառ սարքել, ռադիոյով "սեղաններն առատ, դիմացն Արարատ" կամ "սարի թմբը լա-լա" լսել:
Կուզենայի, որ մեր հերթական պտույտը լիներ հաստատուն, առանց ցնցումների ու կատակլիզմների: Կուզենայի, որ անտուն ընչազուրկները ներողամտությամբ ու ըմբռնումով հասկանային հարուստների դժվարին, վտանգավոր կյանքը, հարուստները հիշեին, որ կյանքն անցողիկ է ու ոչինչ չեն տանելու հետները, իսկ իշխանավորները, որ աշխարհը սուլթան Սուլեյմանին չմնաց, իրենց էլ չի մնա: Վերջապես կուզենայի, որ Թրամփն ու Պուտինը նստեին դեմ առ դեմ, նարդի խաղային մանրից չարազ անելով:
Շատ-շատ լավ բաներ կցանկանայի աշխարհին, մարդկանց, մեծին ու փոքրին, բոլորին:
Լավագույն ցանկություններս ու շնորհավորանքներս իմ բոլոր հեռու ու մոտ հարազատներիս, բարեկամներիս, ծանոթներիս:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ