Mar 15, 2014 23:38
Փիսկիկը նստել մի մութ անկյունում,
Ունքերը կիտել ու լաց է լինում:
Բայց իմ թոռնուհին չի ուզում, որ փիսիկը լաց լինի: Նա ընդհանրապես չի ուզում, որ որևէ մեկը լաց լինի: Գիտի, որ լաց են լինում, երբ ինչ որ բան լավ չէ: Լավ չէ լաց լինելը: Ուստի առայժմ թող լսի այս մաժորային տարբերակը.
Փիսիկը նստել ներսի սենյակում,
Ամանը քաշել, մածուն է ուտում:
Մոտիկ է գալիս մի ուրիշ կատու
-Մածո՞ւն ես ուտում, այ փիսիկ ջան, դու...
-Հապա ի՞նչ անեմ, որ մածուն չուտեմ.
Էսպես է ասում փիսոն ժպտադեմ:
Էն համոն թաքուն մածունը բերավ,
Գնաց տատի մոտ իմ գովքը արավ:
Հիմի տատիկի շուրջը բոլորած,
Ինձ են մեծարում մի-մի սազ առած:
Քոթոթ Սուրենը, Անոն ու Մոսոն
-Ո՞ւր է, ասում են, ո՞ւր է մեր փիսոն:
Ա՜խ թե մի գտա՜նք, է՛լ մածուն կտանք.
Էսպես բան սարքեց էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա, որ մածուն չուտեմ..
Ու փիսոն նստել ներսի սենյակում,
Գդալը ձեռին մածուն է ուտում:
Խառը