Մի տանջիր ինձ կասկածներով՝
Ես չեմ կարող դիմանալ,
Չգիտեմ, ո՞ր բանալիով
Սրտիդ դռները բանալ:
Չեմ ուզում ես նորեն տանջվել
ՈՒ հուսահատ տառապել,
Նորեն բոցվել, նորեն խոցվել
ՈՒ լռելայն արտասվել:
Մի տանջիր ինձ կասկածներով
Բավ է սրտիս հետ խաղալ,
Դե, ասա, ո՞ր բանալիով
Սրտիդ դռները բանալ...
2010. V. 03
Метки:
Мои стихи