Հարց (՞) (?)

Oct 03, 2011 16:30

Կենդանի Մատյանի պատմության ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ հայտնվել են անհասկանալի նպատակներով ստեղծված բոտեր։ Այդ բոտերից մեկի ուշադրությանը ես «հաճույք» ունեցա արժանանալ։ Երկու ամսվա ընթացքում այդ բոտը երևի հինգ-վեց անգամ կրկնեց «add_friend - remove_friend» գործողությունը։ Չգիտեմ, թե որքան երկար դա կշարունակվեր, բայց բոտին ի վերջո ուղարկեցին դեպի /dev/null
Վերը նշված պատմությունից և վերջին երկու-երեք ամսվա livejournal notification-երից ելնելով, ուզում եմ պարզապես ճշտեմ։
Հարգելի %username%, դուք բոտի տպավորություն չեք թողնում, հետևաբար վերը նշված բոտի նման գործողությունները դուք կատարում եք հետևյալ պատճառներով՝
ա. - Դուք չեք կարող կողմնորոշվել՝ արդյուք հետաքրքի՞ր եմ ես Ձեզ, թե ոչ։
բ. - Դուք ուշադրություն եք հրավիրում նրանով, որ իմ էլեկտրոնային փոստին բազմակի անգամ եկել են վերոհիշյալ livejournal notification-երը
գ. - Դուք պարզապես չեք հիշում, թե ում և երբ եք ավելացրել կամ ջնջել ձեր կենդանի մատյանի «ընկերների» ցուցակից (այս տարբերակը բավականին տխուր է)։

Անկախ ճիշտ պատասխանից, խորհուրդ եմ տալիս՝ դադարեցրեք։

lj, observing, www

Previous post Next post
Up