Jul 20, 2010 12:37
Առաջարկում եմ Նարեկացու «Մատեան Ողբերգության»-ը միացյալ ուժերով թարգմանել: Չէ, ես գիտեմ, որ թարգմանած կա(:)) այն էլ մի քանի թարգմանություն) և բացի այդ դժվար թե կարողանաք, ամբողջը թարգմանել, բայց լավ կլինի ինքներս փորձենք թարգմանել, որպեսզի էլ ավելի լավ հասկանանք Մատյանը: Սա նայև կնպաստի այն բանին, որ բազում անծանոթ բառեր կթարգմանենք ու կմցնենք կիրառության մեջ:
Կարծում եմ կարելի է ամեն գլուխը բաժանել մասերի և մաս-մաս թարգմանել: Այս գործին բոլորը կարող են մասնակցել: Իսկ աստվածաբաններն ու հոգևորականները կօգնեննա Մատյանի մեկնություններով, վերլուծությամբ :))
Ի՞նչ կասեք: