«անասնապատում»

Apr 30, 2013 17:59

«Գրական տապան 2012» մասնակիցներով այցելեցինք Հաղարծին։ Վանական համալիրից բացի հիացրեց հսկա ընկուզենին, որի փչակով անցնելու ցանկություն ունեցան նաև երվրոպացի գրողները։  Ահա Ֆիլիպը Filip Van Zandycke անցնում է փչակով: Հանկարծ իմացա, որ ծառն այրել են... Ու կարկամած մտածում եմ... ավելի լավ է բարձրաձայն չարտահայտվեմ, լրիվ ցենզուրից դուրս բառեր են... ( ( Read more... )

Leave a comment

nazarian April 30 2013, 15:44:43 UTC
Karogh a kaytzakn a khpel.

Reply

gilantc April 30 2013, 16:13:02 UTC
Չէ, հաստատ կայծակից չի եղել ։( Բացի այդ այդքան պահակ ու այլ ծառայողներ ունեն այնտեղ...

Reply

Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է satenik April 30 2013, 16:35:38 UTC
Վերջապես էդ ծառի հոգին ազատվեց մարդկանցից: Պատարագ ու շարականով սնված տարեց հսկա ծառը տարիներ շարունակ ստիպված էր դիմանալու "երազանք պահեք, միջով անցեք, կկատարվի" հեթանոսական միամտությամբ իրար բոթող մարդկանց:
Ես որ չէի կարողանում նայել, ոնց են 60 տարեկան կանայք խցկվում ծառի մեջ, գոռում, որ մի կողմից հրեն, մյուս կողմից քաշեն, փոշու մեջ թավալ տալով, հետո ազդուտակին նույն անցքով անցկացնելով:
Մեկը չէր ասում, եկեղեցու բակում եմ, Աստծո աչքի առաջ եմ, կռապաշտությամբ եմ զբաղված:
Հոգին հանեցին էդ ծառի...

Reply

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է gilantc April 30 2013, 20:11:07 UTC
Հարկավոր է մարդկանց հետ աշխատել, ոչ թե ծառը հրկիզել...

Reply

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է nrbakert_tashuk April 30 2013, 21:20:11 UTC
Ես էլ եմ ենթադրում, որ կայծակից է: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որ այրել են: ԱՆՀՆԱՐ Է:

Reply

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է gilantc May 1 2013, 08:33:49 UTC
Այրվելու օրերին այնտեղ կայծակ չի եղել։ ԱՅՐԵԼ ԵՆ։

Reply

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է nrbakert_tashuk May 1 2013, 18:32:50 UTC
Տարածք չեն շահի այդպես: Իմաստ չեմ տեսնում:

Reply

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է gilantc May 1 2013, 20:44:56 UTC
Անիմաստ իմաստներ փնտրի, հիմա այնտեղ էլիտար հյուրանոց ու շեյխստան է։

Reply

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է satenik May 1 2013, 08:02:22 UTC
Դե, տվյալ դեպքում ես աշխատում եմ :-)
Իհարկե, դժվար գտնվի այնպիսի հայ մարդ, որի ստրից արյուն չկաթա էս տեսարանից:
Բայց սա այն դեպքն է, երբ կարելի է ասել՝ չկա չարիք առանց բարիքի:
Նայեք ծառի արմատներին: Ես շինարարական հարցերում մասնագետ չեմ, բայց տրամաբանորեն ակնհայտ է, որ ծառի արմատները խարխլում են Եկեղեցու հիմքը: Իսկ դա նշանակում է, որ շենքի փլուզման ու նույնիսկ մարդկային զոհերի վտանգ կա:

Reply

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է gilantc May 1 2013, 08:08:45 UTC
Էդ ծառը եկեղեցու տարիքին է, ու արմատները եթե վնասելու լինեին՝ վաղուց էդ եկեղեցին քանդված կլիներ... Եկեղեցին իր բուն տեսքից ու զրկեցին շեյխի կողմից վարձված վայ-վերականգնողները, ովքեր ջնջեցին պատերի արձանագրությունները, ու հրկիզեցին բնության հրաշքը՝ 700-ամյա ծառը, որին սիրով տնկել էին, ու ինքը ապրում էր իր համար... Սա այն դեպքն է, երբ կա չարիքը ու չկա բարիք չկա... Դաժան բան եմ ասում, բայց եթե հրկիզողն ինքն էլ ծառի հետ այրվեր՝ նոր քո ասածը կլիներ՝ չէր լինի չարիք առանց բարիքի։

Reply

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է satenik May 1 2013, 12:15:57 UTC
Ո՞վ պետք է հրկիզեր: Չեմ հասկանում ինչ նկատի ունեք:

Reply

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է gilantc May 1 2013, 20:48:29 UTC
Առողջ դատող մարդուն հաստատ պետք չի եկել, բայց օրինակ զայրացրել է, որ մարդիկ գալիս են ծառի միջով անցնելու, բայց մոմ չեն գնում և այլն...
Մկարում կա անհասկանալի ամրաններով կառույց, որի վրա, իմ կածծիքով դիզված է եղել չոր փայտ, քանի որ կանաչ ծառն այդպես հեշտ չէր այրվի, հարկ է եղել կողքից կրակ պահել,,, Աշնանը այդ տարօրինակ կրակարանը չի եղել...

Reply

Կռապաշտների խիղճն ու տրամաբանությունը satenik May 2 2013, 06:36:43 UTC
Նույնիսկ եթե մեջը ցախ է եղել, ապա շատ հնարավոր է ծառի տակ սողոսկելը կանխելու համար: Ինչևէ, ոչ կասկածամտությունս է հերիքում, ոչ էլ իմաստ եմ տեսնում կասկածամտելու մեջ: Էդ մետաղյա կառույցի մասին կարելի է ուղղակի հարցնել սպասավորներին:
Ահա թե ինչ գտա http://168.am/2013/04/28/216951.html
Փաստորեն հենց կռապաշտներն էլ այրել են: Նույն տրամաբանությամբ ամեն անգամ Սուրբ Ծննդին ու Զատկին Երևանի Սուրբ Սարգսի (ձկան խանութի մոտի) պատերին ուղեղներն հանած կռապաշտները մոմերը բերում վառում են ուղիղ եկեղեցու պատերին ու խաչքարերին դրսի կողմից, այրելով և հալած մոմով ապականելով ամբողջը: Հնար չկա դրանց դեմ (ա'յ թե որտեղ է "անասնապատումը"): Իմ դիտարկումներով, բացի սպասավորներից ու անձամբ ինձնից այնտեղ մեկը չի ասում "մի' արեք": Ոստիկաններ են տնկում այնտեղ, իբրև որ հետևեն հատուկ դրան, բայց ոչ էլ հետևում են:
Սա նույն, բացարձակ նույն ձեռագիրն ու տրամաբանությունն է՝ ծառի վրա մոմ վառելը:

Reply


Leave a comment

Up