Անասնապատման խորանարդ

Nov 20, 2011 02:01

Նորից գիմնազիայի «բազառ» են տանում... Համ էլ «լոմոնոսովկայի» բռենդով ուզում են մեր ունեցածը վերջնականապես տապալել...
կգ նախարարի մամուլի ծառայությունը չի հաղորդել, միայն ռուսների «դուխն» է հերիք արել, քանի որ իրենց ծայրագավառն են համարում...
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական  Վիկտոր Կրիվոպուսկովի նոյեմբերի 16-ի հանդիպման ժամանակ Read more... )

Leave a comment

javakhk November 20 2011, 07:14:40 UTC
Համալսարանն ու գիմնազիան տարբեր ասպարեզների ատրիբուտներ են:

Գիմնազիան ու ընդհանրապես ԴՊՐՈՑԸ ներկայացնում են հանրակրթությունը` ընդհանուր կրթությունը ողջ երկրի մասշտաբով հարյուր հազարավոր աշակերտների բազայի վրա: Այս ասպարեզում մի քանի անգլիական/ռուսական դպրոցը կամ գիմնազիան արդեն իսկ վտանգ են ներկայացնում, քանի որ կարող են աստիճանաբար բազմանալ ու դառնալ այն, ինչ էին ռուսական դպրոցները Հայկական ՍՍՀ-ում: Այսինքն՝ դառնալ հարուստ խավի համար «էլիտար» դպրոցներ, որտեղ դաստիրակվող աշակերտությունը նույնքան օտարված կլինի Հայաստանից, ինչպես ՀՍՍՀ ռուսական դպրոցներում էր, կարող ենք ունենալ «երկփեղկված» երիտասարդություն: Այս վտանգը իրոք կա, քանի որ Հայաստանում կյանքի շատ ասպարեզներ արդեն իսկ ենթարկվել են սուր սոցիալական շերտավորման:

Իսկ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ այլ ասպարեզ է: Հայաստանում կա Ամերիկյան համալսարան անգլերեն կրթությամբ, Ֆրանսիական համալսարան ֆրանսերեն կրթությամբ ու Սլավոնական համալսարան ռուսական կրթությամբ: Բայց սա չի բերի նրան, որ հայկական բոլոր բուհերը անգլիականանա, ֆրանսիականանան կամ ռուսականանան… Համալսարանը նեղ մասնագիտական կրթության համար է, որտեղ առանցքային է կրթության որակը: Ես ուրախ կլինեի, եթե ԵՊՀ-ն կամ այլ հայկական բուհեր ունենային միջազգային մակարդակ: Բայց այսօր ԵՊՀ տխուր վիճակը սահմանափակում է մեր ընտրությունը: Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացումը միարժեքօրեն շատ դրական քայլ է:

Reply

gilantc November 20 2011, 21:58:23 UTC
Այստեղ կարելի է բանավիճել, ու քո միարժեք գնահատականը չեմ կիսում։ Բայց դրա համար շատ ժամանակ է պետք... Մի քիչ ուշ կանդրադառնանք նորից, եթե դեմ չես...

Reply


Leave a comment

Up