Փորփրում էի հայկական մշակութային կայքերը...

Jul 11, 2011 17:17

Սովոր ենք գոռալ «Արմավիաի» հայերեն տարբերակ չունենալու մասին և միանշանակ ճիշտ ենք, բայց...
         որ Սարյանի տուն թանգարանի կայքը հայերեն չունի... Սա են դեպքում, որ ձեռքիս տակ հոյակապ գիրք կա՝ Վիլհելմ Մաթևոսյանի «Զրույցներ Սարյանի հետ»-ը։ Բայց կայքում ոչ այս գիրքը կա, ոչ Վարպետի հուշերի գիրքը,,, Խնդրեմ՝ Дом Музей Мартироса Сарьяна
            որ Փարաջանովի թանգարանի կայքը միայն անգլերեն է՝ http://parajanovmuseum.am/
Չենք հասկանում էլի, որ սկզբում ինքներս մեզ ու մեր զավակներին պիտի կրթենք մեր ունեցածով, մեր Մեծերով, հետո ուրիշներին ներկայացնենք, քանի որ ուրիշի համար նրանք գրոշ չեն արժենա, եթե մենք լինենք անկիրթ ու գավառամիտ։
Մշակույթ արարող ու սպառող ազգից վերածվում ենք սնապարծություն ստեղծող ու սպառող ազգի...
Մեզ Արմենչիկներ ունենալն էլ շատ է...

Previous post Next post
Up