WIKILEAKS-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՆՑՈՂ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Nov 26, 2010 11:01

Wikileaks-ը պատրաստվում է հրապարակել ԱՄՆ պետդեպարտամենտի և զինված ուժերի՝ Թուրքիայի մասով գաղտնի փաստաթղթերը, հայտնում է Dogan գործակալությունը:
Ըստ նախանական տեղեկությունների, փաստաթղթերում «Քուրդիստանի բանվորական կուսակցությունն» (PKK) անվանվում է «ազատության համար պատերազմողներ», իսկ Թուրքիան մեղադրվում է «ալ-Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցին աջակցելու մեջ:
Թուրքական լրատվամիջոցը մի քանի տող է մեջբերում հրապարակման համար պատրաստող գաղտնի փաստաթղթերից՝
PKK-ամերիկան բանակ
- 17.10.2004, ԱՄՆ բանակը Բաքուբայում և Տիգրիտում ձերբակալված PKK-ականների նկատմամբ, հակառակ 1979 թ.-ին գործածության վերցված «ահաբեկչական կազմակերպության», օգտագործվել է «ազատության համար պատերազմողներ» արտահայտությունը,
- 25.02.2006, ամերիկյան ուժերն ամեն կերպ խուսափում են ձերբակալել PKK-ի անդամներին
- մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ ամերիկացիները պահանջում են իրաքյան իշխանություններից ազատ արձակել ձերբկալված PKK-ականներին
Թուրքիա-«ալ-Ղաիդա»
- 02.2007, Թուրքիայում բնակվող իրաքցիներն անարգել «ալ-Ղաիդա» են հանձնում զենք, պայթուցիկ նյութեր և զինամթերք:
- մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի ուղղակի ֆինանսավորվում է Բաղդատում ահաբեկչությունների կազմակերպելը,
- 08.2009, Իրաքի բնակարաններից մեկում թուրքական արտադրության կոշիկներ և զինամթերք է հայտնաբերվել:







ալ-Ղաիդա, Վիքիլիքս, Թուրքիա, Քուրդիստանի բանվորական կուսակցություն

Previous post Next post
Up