ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Mar 17, 2012 10:51


Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի այցը Գերմանիա, որտեղ նա պետք է հատուկ մրցանակ ստանար, հետաձգվել է:
«Steiger» մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել էին այս տարի Էրդողանին տալ մրցանակը` հանդուրժողականության և մարդասիրության համար:

Այս որոշումն անասելի աղմուկ էր առաջացրել Գերմանիայում բնակվող հայերի, քրդերի, ասորիների և ալևիների մեջ, ովքեր ուղղակի ապշել էին, թե ինչպես իր այլատյացությամբ և անհանդուրժողականությամբ աչքի ընկնող Էրդողանին կարելի է նման մրցանակ շնորհել:

Սպասվում էր, որ Թուրիայի վարչապետը «Steiger» մրցանակը ստանալու էր այսօր` մարտի 17-ին գերմանական Բոխում քաղաքում:

Սակայն հայտնի է դարձել, որ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցելությունը Բոխում: Անկարան այս քայլը բացատրել է Աֆղանստանում 12 թուրք զինվորների մահվան հանգամանքով, ովքեր երեկ զոհվել էին ուղղաթիռի վայր ընկելու հետևանքով:

Նշեմ, որ գերմանաբնակ հայերն ու քրդերը խոշոր բողոքի ակցիաներ էին պատրաստել Էրդողանի դեմ:





Թայիփ Էրդողան, Գերմանիա, steiger, մրցանակ, Բոխում, Թուրքիա

Previous post Next post
Up