Հրատարակվել է Գ.Վարդանյանի «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը» գիրքը

Mar 20, 2013 15:51



Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանի «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)» գիրքը:

Մենագրությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում հույն բնակչության կարգավիճակի և 1914-1923 թթ. Հույների ցեղասպանության ուսումնասիրությանը:

Գրքի առաջին գլխում ներկայացվում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հույն բնակչության տեղաբաշխումն ըստ վիլայեթների, ինչպես նաև հույների սոցիալ-տնտեսական ու քաղաքական դրությունը: Առանձին քննության է առվում նաև 1908-1914 թթ. հույների իրավական կարգավիճակը:

Գրքի երկրորդ գլխում ուսումնասիրվում է Առաջին համաշխարհային և 1919-1922 թթ. հույն-թուրքական պատերազմի տարիներին հույների զանգվածային տեղահանություններն ու կոտորածներն Արևելյան Թրակիայում, Փոքր Ասիայի արևմտյան հատվածում, Պոնտոսում և Օսմանյան կայսրության այլ շրջաններում: Ներկայացվում է նաև 20-րդ դարի առաջին քառորդին հայերի և հույների համագործակցության փորձերը:

Երրորդ գլխում քննության է առվում Լոզանի կոնֆերանսում Հունական հարցի քննարկումները և ստորագրված «Թուրքիայի և Հունաստանի միջև բնակչության փոխանակման վերաբերյալ» պայմանագիրը: Զուգահեռներ է անցկացվում նաև հայերի և հույների ցեղասպանությունների պատճառների և իրականացման մեխանիզմների միջև:

գրահրատարակչություն, ՀՑԹԻ, Գ․Վարդանյան, Հույներ

Previous post Next post
Up